ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը 2022 թ․ հոկտեմբերի 4-6-ը Պրահայում մասնակցել են «Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ» և «Հակակոռուպցիոն պայմանագրերի և ստանդարտների կիրարկում» խորագրով գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը կազմակերպել էին CEELI ինստիտուտը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES):
Միջոցառման նպատակն էր աջակցելու գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու միջազգային հակակոռուպցիոն հանձնարարականներն ու առաջարկները կիրարկելու հարցում՝ իրենց երկրների համատեքստում։