Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության կապիտանը ՌԴ դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում չի պահպանել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, սակայն ազատվել է կարգապահական տույժից՝ նման արարք առաջին անգամ կատարելու և անկեղծորեն զղջալու հիմքով

June 27, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Սույն թվականի մարտի 26-ին սոցիալական հարթակներով տեսանյութ էր տարածվել, որում ՌԴ դեսպանատան դիմացի մայթին ոչ ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձինք խաղաղ ակցիա էին իրականացնում։ Ակցիան կրում էր «Ոչ պատերազմին» կարգախոսը՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների հետ։ Ակցիայի վայրում ներկա էին նաև Ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան տարածքը հսկող ԱԱԾ աշխատակից։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը ակցիա իրականացնող քաղաքացիների անձնագիրը լուսանկարահանում և սպառնում, որ կուղարկի ՌԴ դեսպանատուն, և ջնջելու դիմաց պահանջում դադարեցնել ակցիան։ Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցը Ոստիկանության աշխատակցին ներկայացնում էր սխալ ինֆորմացիա, թե ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում ակցիա իրականացնելու, ինչին Ոստիկանության աշխատակիցը չի արձագանքում։ Ի վերջո, ակցիան դադարեցնելու պահանջի դիմաց ԱԱԾ աշխատակիցը ջնջում է լուսանկարը, ապա ակցիայի վայրից հեռացող քաղաքացիներին են մոտենում ոստիկանները, պահանջում քաղաքացիների անձնագիրը և լուսանկարում նրանցից առնվազն մեկի անձնագիրն ու հեռանում։



Civic.am
-ը ԱԱԾ և Ոստիկանություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ի՞նչ իրավասություններով են ուժայինների աշխատակիցները լուսանկարել քաղաքացիների անձնագրերը և ինչո՞ւ են սուտ տեղեկություններ տրամադրելով ու սպառնալիքով ստիպել դադարեցնել ակցիան։

 

ԱԱԾ լրատվականից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որն ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

 

Ոստիկանությունից էլ մեզ փոխանցել էին, որ Ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել՝ պարզելու ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը տեղի ունեցած դեպքի ժամանակ։

 

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնել էին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցագործության բացակայության հիմքով։

 

Civic.am-ը նաև գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու համար, թե ի՞նչ փուլում է ծառայողական ստուգումը, և եթե ավարտվել է, ապա ի՞նչ որոշում է կայացվել։

 

Ի պատասխան մեր հարցման, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկացնում են, որ վերլուծելով և գնահատելով ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները՝ փաստել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ՀՈ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վահե Բախշյանը չի պահպանել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները։  

 

«2022թ. մարտի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, լրագրողի հետ շփման ընթացքում չի ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները»,- ասված է Ոստիկանության պատասխանում։

 

«ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը վերաբերում է Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններին, որով սահմանվում է ոստիկանի՝ ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս վարքագիծը։

 

Միաժամանակ պատասխանում ասվում է, որ հաշվի առնելով, որ ոստիկանության կապիտան Վ. Բախշյանը ղեկավարության կողմից բնութագրվում է դրական, նմանատիպ կարգապահական խախտում կատարել է առաջին անգամ, անկեղծորեն զղջացել է, իսկ  «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ կամ անկեղծորեն զղջացել է, ուստի նպատակահարմար է համարվել ՀՀ ոստիկանության կապիտանի նկատմամբ տույժ չկիրառել։

 

civic.am

Դիտումներ՝ 79

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????