Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։
Սահմանադրության ընդունումից ի վեր այն երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005-ին և 2015-ին։
Չնայած այդ փոփոխություններին՝ ՀՀ Սահմանադրությունն այդպես էլ չդարձավ անմիջական գործող փաստաթուղթ, չերաշխավորեց իշխանությունների փոխզսպման և տարանջատման իրական և արդյունավետ մեխանիզմների, իրավունքի գերակայության սկզբունքի և արդարադատության իրականացումը։
2018-ի Թավշյա հեղափոխությամբ ակնկալիքներ ձևավորվեցին վերջապես լուծումներ տալու տարիներ շարունակ կուտակված և պետության ու հասարակության զարգացման հնարավորությունները սահմանափակող համակարգային խնդիրներին` Սահմանադրությունը վերափոխելու և ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով։
Սակայն իշխանությունները հետևողական չեղան համակարգային լուծումներ տալու առումով։
Վերահաստատում ենք Հեղափոխությունից ի վեր մեր հնչեցրած դիրքորոշումները` ժողովրդավարական, արմատական և համակարգային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ.
իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ նախագծի մշակման գործընթացում ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը;
իրականացնել անցումային արդարադատություն և քաղաքակական գնահատական տալ պետության զավթմանը;
իրականացնել դատական բարեփոխումներ՝ նախաձեռնելով այս համակարգում ձախողած և արդարադատության դեմ գործած պաշտոնյաների զտում՝ ոլորտը վստահելով միմիայն կոմպետենտ մասնագետների և ապահովելով նրանց անկախությունը։