Հայտարարություններ | Հրապարակումներ
Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ծրագրին՝ օգնելու կորոնավիրուսի հետեւանքով ինքնամեկուսացված խոցելի խմբերին:
Ծրագրի նպատակն է հրատապ կերպով սնունդով ապահովել ավելի քան 2,160 տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինքնամեկուսացվել են Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով:
Ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն կկազմակերպի մեկամսյա սննդի փաթեթների առաքում Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում: