Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկել է «Առողջության իրավունքի ապահովումը հոգեբուժական հաստատություններում» ծրագիրը

January 13, 2021

Մամուլի հաղորդագրություններ

 

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

 

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022

 

2021 թ․ հունվարի 1-ից մեկնարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առողջության իրավունքի ապահովում հոգեբուժական հաստատություններում» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «COVID-19 Solidarity Programme for the Eastern Partnership»-ի շրջանակներում՝ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

 

Նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել COVID-19 համավարակի պայմաններում հոգեբուժական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։



Նախատեսվող գործողությունները

 

Ծրագրով նախատեսվում է իրականացնել օրենսդրական վերլուծություն, հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովման մշտադիտարկում և իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում։

 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

 

-հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովմանը վերաբերող ներպետական օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին

 

-հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովման երաշխիքների ամրապնդում

 

-հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների ապահովվածության մակարդակի բարձրացում

 

-հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում։

 

___________

[1]Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

   
Դիտումներ՝ 252

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????