Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԴատաԼեքս» համակարգում տվյալների ապաանձնավորման ծրագիրը մինչ օրս ներդրված չէ

October 13, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնվում է դեռ 2012 թվականից։

 

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշմամբ սահմանել է, որ «դատական ակտում առկա բոլոր անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով՝ ձեռքով ապանձնավորելու (տվյալները փակելու կամ փոխարինելու) եղանակով՝ մինչև ապանձնավորման ծրագրային միասնական համակարգի ներդրումը, որից հետո ապանձնավորումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով»։ 

 

ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է «ԴատաԼեքս» համակարգում հրապարկված դատական ակտերը և պարզել, որ տվյալների ապանձնավորում չի իրականացվում։  Օրինակ՝ անձին հարկադիր հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ մի շարք դատական գործերով, թեև «Պատասխանող» դաշտը դատարկ է թողնվում, այնուամենայնիվ «Պահանջ» դաշտում և դատական ակտում լրացվում է անձի անուն-ազգանունը, որով բացահայտվում է անձի ինքնությունը։ 

 

Դատական ակտերի ապաանձնավորման ծրագիրը, մինչ օրս ներդրված չէ, իսկ դատավորների ներկայիս ծանրաբեռնվածության և մշակվող անձնական տվյալների ծավալի պայմաններում, առանց ծրագրային ապահովման, անհնար է իրականացնել դատական ակտերի ապաանձնավորումը։ Ընդ որում, բացի ապաանձնավորման ծրագրի ներդրումից, հարկ է լուծել նաև դատական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա և հանրությանը հասանելի անձնական տվյալների հեռացման խնդիրը, քանի որ այն նպատակը, որը հետապնդում է «Դատական համակարգում» տվյալների հրապարակումը՝ դատական իշխանության գործունեության թափանցիկությունը և հանրային իրազեկվածությունը, քննված և ավարտված գործերով այլևս առկա չէ, ուստի՝ նման տեղեկատվությունը նույնպես ենթակա է հեռացման։ Նշված մոտեցումը համահունչ է անձնական տվյալների պաշտպանության միջազգային իրավական ոլորտում անձնական տվյալների հեռացման իրավունքի («մոռացվելու իրավունք») կարգավորումներին։ 

 

Այսպիսով՝ դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալները պետք է մշակվեն այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար՝ երաշխավորելով սահմանված տվյալների ապաանձնավորումը:

 

ՀՔԱՎ դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 938

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????