Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ
2020 թ․ 1-ին կիսամյակում առողջական խնդիրների հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահվան 10 դեպք, ինչը մահացության ընդհանուր թվի մոտ 1/3-րդն է: 2 դեպք պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինծառայության հետ կապված, 8-ը՝ չկապված: Զինծառայության հետ կապված են համարվել 2 պարտադիր ժամկետային զինծառայողների, չկապված՝ 4 պայմանագրային զինծառայողների, 3 սպաների և 1 ենթասպայի մահվան դեպքերը:
2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ
Ելնելով այս վիճակագրությունից՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը ևս մտահոգիչ են, անգամ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ կապ չունեցող:
Այս համատեքստում հարցականի տակ է դրվում՝ արդյոք պատշաճ կերպով իրականացվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողության բոլոր միջոցառումները, թե՝ ոչ: Վիճակագրական տվյալներից կարելի է ենթադրել, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել առողջական խնդրով մահացության դեպքերը: