Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

August 14, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ՀՔԱ Վանաձորի գրասենյակին զինծառայողների հարազատների հայտնած տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեն ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների ամփոփման արդյունքնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմվել է 2024 թվականի առաջին կիսամյակում  ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը։

 

Ըստ ամփոփված տվյալների՝ 2024 թ առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության 27 դեպք, որոնցից՝

9 ավտովթարի հետևանքով է,

4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

4-ը՝ առողջական խնդիրների,

4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

3-ը՝ սպանության,

2-ը՝ դժբախտ պատահարի,

1-ը՝ հրդեհի։

 

Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է զինված ուժերում մահացության 52 դեպք, որից`

15-ը զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով են,

13-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

9-ը՝ ավտովթարի,

8-ը՝ առողջական խնդիրների,

5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

2-ը՝ դժբախտ պատահարի

 

2023 թ. առաջին կիսամյակի համեմատ 2024 թ. առաջին կիսամյակում մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը նվազել է 69 %-ով (13 և 4 դեպք համապատասխանաբար)։  Ի տարբերություն 2023 թ առաջին կիսամյակի, երբ ժամկետային զինծառայողների շուրջ 10 %-ը (5 զինծառայող), մահացան հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 2024 թ. նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ժամկետային զինծառայողների մահվան դեպքեր չեն արձանագրվել, ինչը նշանակում է՝ կամ վերջիններս ավելի լավ են պատրաստված մարտական հերթապահության իրականացման համար կամ ավելի քիչ թվով ժամկետային զինծառայողներ են ներգրավվում  մարտական հերթապահության մեջ,  քանի որ 2024 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացածները միայն ԵԿՄ անդամներ են։

 

ԵԿՄ անդամների մահվան դեպքերին անդրադառնալով, արձանագրենք, որ ի տարբերություն 2023 թ առաջին կիսամյակի, երբ մահացած զինծառայողներից 2 %-ն  է հանդիսացել ԵԿՄ անդամ` 1 զինծառայող, 2024 թ նույն ժամանակահատվածում մահացած զինծառայողների 29 %-ը ԵԿՄ անդամ են հանդիսացել՝ 5 զինծառայող: Ընդ որում մահացած 5 ԵԿՄ անդամներից 4-ի մահվան պատճառը հրադադարի ռեժիմի խախտումն է, ինչը նշանակում է, որ փորձ է արվում զգալի մեծացնել մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամների թիվը, որը կարող է պայմանավորված լինել Կառավարության 2021 - 2026 թթ. հնգամյա ծրագի «Զինված ուժերի բարեփոխումների» բաղադրիչի առաջնահերթություն հանդիսացող «պրոֆեսիոնալ բանակի ստեղծման» հայեցակարգի իրագործմամբ։ Միաժամանակ, պաշտպանական գերատեսչությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի բոլոր զինծառայողների, այդ թվում նաև ԵԿՄ անդամների կողմից զինվորական ծառայության կարգապահական և անվտանգությունների կանոնների խիստ պահպանման հմտությունների ու կարողությունների զարգացմանը։

 

Զինված ուժերում սպանության և ինքնասպանության հետևանքով մահացության դեպքերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ զինված ուժերի բարեփոխումների իրականացման համար։ 2024 թ առաջին կիսամյակում ինքնասպանության  և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվն աճել է 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Եթե 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 5 դեպք՝ բոլորը ինքնասպանության հետևանքով, որը կազմում է մահացության ընդհանուր թվի  շուրջ 10 %-ը, ապա 2024 թ առաջին կիսամյակում արձանագրվել է 7 դեպք (ինքնասպանություն՝ 4, սպանություն 3), որը կազմում է մահացության դեպքերի ընդհանուր թվի 26 %-ը։ 

 

2024 թ առաջին կիսամյակում ինքնասպանություն որակված բոլոր 4 դեպքերում մահացածները  պահմանագրային զինծառայողներ են։ Սպանություն որակված 3 դեպքերի հետևանքով մահացել է 1 սպա, 1 ԵԿՄ անդամ և 1 ժամկետային զինծառայող։ Ինքնասպանություն որակված 4 դեպքից 3-ը համարվել են զինվորական ծառայության հետ կապված, մյուս 1 դեպքը՝ չկապված։ Սպանություն որակված 3 դեպքերն էլ համարվել են զինվորական ծառայության հետ կապված։

 

Համեմատելով՝ պետք է նշել, որ եթե 2023 թ. առաջին կիսամյակում ինքնասպանության հետևանքով մահացած 5 զինծառայողներից 3-ը՝ ժամկետային զինծառայողներ էին, ապա 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնասպանություն գործողները պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ ԵԿՄ անդամ։

 

Ինչպես բազմիցս անդրադարձել ենք Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ  2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ և 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ տեղեկանքներում սպանության և ինքնասպանության  դեպքերի առկայությունը ևս մեկ ապացույց է զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին։ 

2023 թվականին ՀՀ կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների գնահատման վերաբերյալ  2021, 2022 և 2023 թվականներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքներում (Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների գնահատումը՝ ըստ լրատվական նյութերի և պաշտոնական տեղեկությունների, Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատում` ըստ լրատվական նյութերի և պաշտոնական տեղեկությունների, 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատում` ըստ լրատվական նյութերի և պաշտոնական տեղեկությունների) անդրադարձել  ենք զինված ուժերում դեռևս 2013 թվականից ներդրված  սպա-հոգեբանների կարևորությանը։ Սպա-հոգեբանը ի թիվս այլ գործառույթների պետք է մասնակցի ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հոգեբանական պատրաստության գործընթացին, զինծառայողների շրջանում իրականացնի հոգեբանական աջակցման աշխատանքներ,  պետք է կատարի ուսումնասիրություններ ստորաբաժանումներում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական գործընթացների և առանձին զինծառայողների վարքի կանխատեսումների վերաբերյալ։ Ցավոք, այս ինստիտուտը դեռևս արդյունավետ չի գործում, ինչի մասին են վկայում զինված ուժերում քրեական հանցագործությունների առկայությունը, ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը և ոչ կանոնադրային հարաբերությունների փաստերի մասին տեղեկությունները։

 

Չնայած ՀՀ ՊՆ այն պնդմանը, որ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների դեպքերի առնչությամբ անցկացվել են ծառայողական քննություններ դեպքի հանգամանքները, դրանց առաջացմանը նպաստող գործոնները, ծառայության կազմակերպման ու իրականացման գործընթացներում տեղ գտած թերություններն ու բացթողումները պարզելու համար, սակայն դեռևս չենք կարող հստակ եզակացություն կատարել զինված ուժերում ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի կանխման վրա այդ ծառայողական քննությունների ազդեցության մասին։

 

Չափազանց մտահոգիչ է նաև զինված ուժերում ավտրոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման զինծառայողների հետևանքով մահացության դեպքերի առկայությունը և չնվազող դինամիկան։

 

2024 թ. ժամկետային զինծառայողների մեծամասնությունը մահացել է ավտովթարի հետևանքով, ի տարբերություն 2023 թվականի նույն ժամանակահատվածի, երբ 15 զինծառայող մահացան զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով։

 

2023 և 2024 թվականների առաջին կիսամյակում արձանագրվել է ավտովթարի հետևանքով մահվան 9-ական դեպք։ Ընդ որում, 2023 թվականին 2 զինծառայողի մահվան դեպքում վերջիններս գտնվել են ՊՆ մեքենայում, իսկ 7-ը՝ քաղաքացիական, մինչդեռ 2024 թվականին ավտովթարի հետևանքով մահացած 9 զինծառայողներից  5-ն են գտնվել ՊՆ մեքենայում, իսկ 4-ը՝ քաղաքացիական։

 

Միայն ՊՆ մեքենայով ավտովթարից մահացած զինծառայողների թիվն անհամեմատ՝ ավելի քան կրկնակի անգամ աճել է 2023 թ առաջին կիսամյակի համեմատ։

 

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաև այն հարցը, թե արդյոք զինծառայողները քաղաքացիական մեքենայով իրականացնում են ծառայողական անհրաժեշտությունից բխող գործառույթներ, թե ոչ։

 

Տարիներ շարունակ ավտոտրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների պահպանումը շարունակում է մնալ զինված ուժերի մարտահրավերներից մեկը, հանգեցնելով յուրաքանչյուր տարի միջինում 15-20 զինծառայողի մահվան։

 

Մանրամասները՝ ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ

Դիտումներ՝ 843

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????