Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդյո՞ք վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանրային ծառայողի ծառայության դադարեցման հիմք սահմանելը համահունչ է ՀՀ օրենսդրությանն ու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին

September 3, 2021

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է դիրքորոշում՝ ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ։

 

Դիրքրոշմամբ անդրադարձել ենք այն հարցին, թե արդյոք վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանրային ծառայողի ծառայության դադարեցման հիմք սահմանելը համահունչ է աշխատանքի ազատ ընտրության մաս կազմող՝ աշխատանքից ազատելու արգելքի՝ Օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված հանրային ծառայության սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

 

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ․

 

1․վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով, և

2․ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությունը ինքնաշխատ, այսինքն՝ պարտադիր կարգով վարչական պաշտոն զբաղեցնող անձին դարձնում է ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։  

 

Դատական պրակտիկայում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը դիտարկվում են որպես աշխատանքային հարաբերությունների դադարեցման ինքնուրույն, առանձին հիմքեր և վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման համար պարտադիր չէ Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման կամ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայությունը։

 

Վարչական պաշտոն զբաղեցնող անձի քաղաքական վերադասի (կամ) անմիջական քաղաքական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների լուծումը միայն նորանշանակ ղեկավարի կամայական, սուբյեկտիվ հայեցողությամբ, առանց օբյեկտիվ հիմքի, համահունչ չէ Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության սկզբունքներին, քանի որ հանրային ծառայությունը հիմնվում է արժանիքների և մասնագիտական ընդունակությունների վրա հիմնված գործառույթների կատարման, հանրային ծառայության կայունության և անհիմն  միջամտության հիմնարար սկզբունքների վրա, իսկ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանգեցնում է կամայական միջամտության, պետական կամ հանրային ծառայության անկայունության և հանրային ծառայողի պարտականությունների կամ վարքագծի հետ չկապված պատճառներով ծառայության դադարեցման։

 

Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան բոլոր աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց աշխատանքային հարաբերությունների «դադարեցումը» կապում է միայն աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ կապված պատճառների հետ, այլ կերպ ասած՝ աշխատողից անկախ պատճառնելով աշխատանքային հարաբերությունների դադարեցում չի թույլատրվում, ուստի՝ այս համատեքստում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ամրագրված կարգավորումները որպես աշխատանքային հարաբերությունների դադարեցման առանձին, ինքնուրույն հիմքեր դիտարկելը, չի համապատասխանում միջազգային իրավական պրակտիկային։

 

Ըստ այդմ՝  «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը հակասում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, Սահմանադրության 57-րդ և 81-րդ հոդվածներին և Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածներին։

 

Այսպիսով՝ անհրաժեշտ է վերանայել նշված իրավակարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը և աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ձևավորված միջազգային իրավական չափանիշներին։ 

 

Ամբողջական դիրքորոշումը` ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 228

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????