Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երևանում տեղի ունեցավ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտապանությանն ուղղված ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երեք նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկի միջոցառումը

June 11, 2021

Նորություններ

Ս.թ. հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտապանությանն ուղղված ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երեք նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:  

 

Ծրագրերն իրականացվում են երեք կոնսորցիումների կողմից՝ համախմբելով 14 քաղաքացիական հասարակության կառույցների, գործատուների և արհեստակցական միությունների, ինչպես նաև մեդիա կառույցների՝ Երևանից և մարզերից:

 

Իրականացվող ծրագրերն են.

 

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիր, որն իրականացվում է Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության, Արմավիր Զարգացման Կենտրոնի և Կիրակի Զարգացման Հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման և ՔՀԿ-ների կարողությունները` ամրապնդելու և ընդլայնելու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և Կառավարության ներսում կառուցելու ռազմավարական ինստիտուցիոնալ կարողություններ` սոցիալական պաշտպանության և աշխատանքային բարեփոխումների ուղղությամբ:

 

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիր, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:   Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակը, որի նպատակն է քաղաքականությունների բարելավման միջոցով հասնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

 

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիր, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված  շահերի պաշտպանության միջոցով:

 

Ծրագրերը իրականացրել են աշխատանքներ դեռևս 2021 թվականի սկզբից և նպատակ ունեն նպաստելու Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ առաջարկելով նորարար, ՏՀՏ լուծումներ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների վերահսկողության ոլորտում, ծավալելու աշխատանքային իրավունքների հանրային իրազեկում հատկապես երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նախաձեռնելով շարունակական մասնակցային երկխոսություն շահագրգիռ կողմերի հետ:

 

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան:

 

Իր ողջույնի խոսքում պարոն Գոնզալո Սեռանոն նշեց, որ հատկապես տպավորված է կազմակերպությունների ներգրավվածությամբ, որը նաև հավաստում է ԵՄ-ի հավելյալ արժեքի մասին, այն է միավորել ոլորտի տարբեր մասնագիտացմամբ, տեսակետներով և փորձով դերակատարների ջանքերը՝ ապահովելու շոշափելի, դրական և կարևոր փոփոխություն Հայաստանում, այդ թվում նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում:

 

Պարոն Սարգսյանն իր խոսքում կարևորեց ԵՄ-ի կողմից տրամադրված աջակցությունը՝ ուղղված ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ Հայաստանում սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավմանը: Խոսելով մեկնարկած ծրագրերի մասին պարոն Սարգսյանը հատկապես կարևորեց աշխատանքային իրավունքների ոլորտում ՏՏ համակարգի ներդրումն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերազինման աշխատանքերում, ինչպես նաև աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկման քարոզարշավները, հատկապես հասարակության խոցելի խմբերի շրջանում:

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ արդեն իսկ մեկնարկել են համագործակցությունը ծրագրերի հետ, առանձնացնելով տեսչական մարմնի վերազինման աշխատաքները մասնավորապես թվայնացնելով աշխատանքային իրավունքների վերահսկողության մեխանիզմը՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով:

 

Հանդիպմանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստորագրեց նաև փոխըմբռման հուշագրեր ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ՝ ազդարարելով և շարունակական համագործակցության հիմքեր դնելով աշխատանքային իրավունքներով զբաղվող գործընկերների միջև:

Դիտումներ՝ 88

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????