Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաստահավաք հանձնաժողովի մասին ՀՀ օրենքը հանրային քննարկման է դրվել

May 27, 2020

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Օրենքի ընդունումն ու հանձնաժողովի ստեղծումը ներառված էր ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունից բխող 2019-2020 թթ․ գործողությունների ծրագրում, բայց սահմանված ժամկետում չէր կատարվել

 

2020 թ․ մայիսի 25-ին ՀՔԱՎ-ը հրապարակեց այն միջոցառումները, որոնք նախատեսվել էին Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրով և պետք է կատարվեին 2019 թվականի ընթացքում և մինչև 2020 թվականի առաջին եռամսյակը, սակայն չէին կատարվել կամ կատարվել էին ոչ նախատեսված ձևով։

 

Դրանց թվում էր «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, ըստ Ծրագրի, պետք է մշակվեր 2019 թվականի 2-րդ կիսամյակում, իսկ արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում պետք է ձևավորվեր հանձնաժողովը։ «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մայիսի 25-ի դրությամբ հանրային քննարկման դրված չէր։

 

Մեր հրապարակումից մեկ օր անց՝ մայիսի 26-ին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ edraft.am-ում հանրային քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը։

 

Նա նշել է, որ նախագծերը շուտով շրջանառության մեջ են դրվելու Ազգային ժողովում։ Ըստ Լենա Նազարյանի՝ օրենքի հիմքով կստեղծվի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ընտրական գործընթացների, քաղաքական հետապնդումների, գույքի հարկադիր օտարումների և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերում մարդու իրավունքների զանգվածային, պարբերաբար խախտումների վերաբերյալ փաստերը։ Հանձնաժողովը պետք է դիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրի իրավապահ մարմիններին, ինստիտուցիոնալ բարեփոխումներ առաջարկի և այդ ստացված տեղեկությունները ամփոփ զեկույցով ներկայացնի հանրությանը որպես անցյալի գնահատական։

Դիտումներ՝ 679

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????