Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական հասարակության կոալիցիան դատապարտում է Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի վրա կատարված հարձակումը

October 1, 2019

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

Հոկտեմբերի 1,  2019

 

Մենք՝ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներս, դատապարտում ենք Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի վրա վերջերս կատարված հարձակումը: Վերջինս Քաղաքացիական հասարակության կոալիցիայի անդամ է և բուլղարական առաջատար իրավապաշտպան հասարակական կազմակերպություն: Հայտնում ենք մեր աջակցությունն ու սոլիդարությունը Բուլղարիայի հելսինկյան կոմիտեին և կոչ ենք անում Բուլղարիայի իշխանությանը՝ ապահովել, որ կազմակերպությունը կարողանա ծավալել իրավապաշտպան իր իրավաչափ և կարևոր աշխատանքը առանց միջամտության, ահաբեկումների և ոտնձգությունների: 

 

2019թ. սեպտեմբերի 30-ին Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը, որը Բուլղարիայի իշխանության կոալիցիայի կազմում է, հայցել է գլխավոր դատախազին հարուցել վարույթ՝ Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի գրանցումը չեղարկելու համար: Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության ներկայացուցիչները պահանջում էին զրկել Բուլղարիայի հելսինկյան կոմիտեին իրավական կարգավիճակից, ինչը դե ֆակտո կնշանակեր, որ կազմակերպության գործունեությունը կարգելվի:   

 

Բուլղարիայի հելսինկյան կոմիտեն հայտնի հարգված հասարակական կազմակերպություն է, որը նպաստում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների հանդեպ հարգանքի ձևավորմանը և պաշտպանում է մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժածների, այդ թվում նաև Բուլղարիայի փոքրամասնությունների և գաղթականների իրավունքները: Այն դիմումներ է ներկայացնում դատարանին,  կազմակերպում է սեմինարներ և այլ կրթական միջոցառումներ դատախազների և դատավորների համար և ներկայացնում է հաճախորդներին ներպետական դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Համաձայն Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության՝ այս գործողությունները «դատական համակարգի միջամտություն» են և հակասում են Բուլղարիայի  Սահմանադրության Հոդված 117-ին, որը սահմանում է, որ դատական իշխանությունն անկախ է: 

 

Առաջին անգամը չէ, որ աջ թևի կուսակցությունը նախաձեռնում է նման գործողություններ: Նախկինում երկու անգամ Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը ահաբեկումներ և ոտնձգություններ է ձեռնարկել Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի և դրա տնօրեն Կրասիմիր Կանևի դեմ, ով առաջատար իրավապաշտպան և միջազգային մարդու իրավունքերի փորձագետ է: 2017թ.-ին կուսակցության ներկայացուցիչները հայցել էին գլխավոր դատախազին՝ «սաբոտաժի» հիմքով հետապնդում սկսել պարոն Կանևի դեմ՝ հղում անելով վերջինիս՝ Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակին, որում նա իր մտահոգությունն էր հայտնել այն մասին, որ Բուլղարիայում ԼԳԲՏԻ իրավունքները երաշխավորված չեն ոչ օրենքով և ոչ էլ պրակտիկայում: Ավելի վաղ՝ 2014թ.-ին, նույն կուսակցությունը նամակ էր գրել Ազգային եկամուտների գործակալությանը՝ հայցելով հետաքննել Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսներն այն բանից հետո, երբ կազմակերպությունը դատապարտեց Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության քաղաքական գործիչների՝ գաղթականներին ուղղված ռասիստական հռետորաբանությունը: Թեև գլխավոր դատախազը ոչինչ չձեռնարկեց առաջին հայցից հետո և Ազգային եկամուտների գործակալությունը որևէ շեղում չգտավ Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսներում, այնուամենայնիվ այս գործողությունները ճնշում գործադրեցին պարոն Կանևի և Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի վրա:  

 

Մտահոգիչ է, որ Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը, օգտագործելով կառավարող կոալիցիայում իր զբաղեցրած պաշտոնը, որով այն ունի աննախադեպ մեծ ազդեցություն, կրկին հարձակում է գործում Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի և վերջինիս ղեկավարի վրա: Մենք մտահոգված ենք, որ կուսակցության նոր նախաձեռնությունը կարող է Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի և պարոն Կանևի հանդեպ կասկած և անվստահություն առաջացնել և վատագույն դեպքում հրահրել նրանց դեմ այլ թշնամական գործողություններ:  Հարկ է հիշել, որ 2016թ.-ին պարոն Կանևի վրա ֆիզիկական հարձակում եղավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անհայտ հանցագործների կողմից, ովքեր չհայտնաբերվեցին և պատասխանատվության չենթարկվեցին:

 

Վերոնշյալ զարգացումները հատկապես մտահոգիչ են մի երկրում, որտեղ անհանդուրժողականությունը գնալով մեծանում է և որտեղ փոքրամասնությունների և բնակչության ամենախոցելի խմբերի պաշտպանությամբ զբաղվող մարդկանց անվտանգությունն այլևս առանց ջանքերի չի տրվում: Մենք դատապարտում ենք Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության գործողությունները և կոչ ենք անում բուլղարական իշխանությանը կատարել միավորումների ազատության և այլ հիմնարար ազատությունների մասով միջազգային պարտավորությունները՝ անմիջապես վերջ դնելով Բուլղարիայի հելսինկյան կոմիտեին ուղղված սպառնալիքներին և ապահովելով կազմակերպության և իր ներկայացուցիչների անվտանգությունն ու գործառնական կարողությունը: 

 

Ստորագրվել է Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հետևյալ անդամների կողմից.

Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների (IPHR), Բելգիա

Հանրային դատավճիռ, Ռուսաստան 

Հունգարիայի Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոն, Ռուսաստան

SOVA տեղեկության և վերլուծության կենտրոն, Ռուսաստան

DRA Բեռլին, Գերմանիա

Ղազախստանի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային բյուրո

«Արժանապատվություն» հանրային ասոցիացիա, Ղազախստան

Իրավապաշտպան շարժում «Բիր Դույնո-Ղրղզստան» 

«Գոլոս սվոբոդի» հասարակական հիմնադրամ, Ղրղզստան

Ասոցիացիա UMDPL, Ուկրաինա

Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ, Լեհաստան

Promo LEX ասոցիացիա, Մոլդովա

Մարդու իրավունքների մոնիտորինգի ինստիտուտ, Լիտվա

Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպություն (OMCT), Շվեյցարիա

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մակեդոնիայի Հելսինկյան կոմիտե

Քաղաքացիական վերահսկողություն, Ռուսաստան

ZARA, Ավստրիա

Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտե

Մասնակցության և զարգացման կենտրոն, Վրաստան

Truth Hounds, Վրաստան/Ուկրաինա

Coalizione Italiana per le Libertà e i Diritti civili (CILD), Իտալիա

Մարդու իրավունքների փաստաբանների կոմիտե YUCOM, Սերբիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Հայաստան

Հելսինկյան ասոցիացիա, Հայաստան

Բելառուսի Հելսինկյան կոմիտե

Միացյալ ընդդեմ ռասիզմի, Նիդեռլանդներ

Դոնի կանանց միություն, Ռուսաստան

Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա

Ավստրիայի Հելսինկյան ասոցիացիա

Human Rights Matter (Մարդու իրավունքները կարևոր են), Գերմանիա

Սոցիալական գործողության կենտրոն, Ուկրաինա

Մոսկվայի Հելսինկյան խումբ

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ, Ուկրաինա

 Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե

Crude Accountability, Միացյալ Նահանգներ

Նոտա Բենե, Տաջիկստան

Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոն

Դիտումներ՝ 1386

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????