Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ
Հայաստանի քաղհասարակության մի շարք կազմակերպություններ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին։
Մի շարք փաստեր վկայակոչելով՝ նշել են, որ հայցում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողից.
📌Հնարավորինս շուտ կապի դուրս գալ Ադրբեջանի Կառավարության հետ՝ վերջ դնելու Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորմանը և Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության առողջության վրա դրա արդյունքում առաջացող վնասակար ազդեցությանը,
📌Տարեկան և հատուկ զեկույցներում տրամադրել Հայաստանի և Արցախի քաղաքացիների առողջության իրավունքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն և գնահատական՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում:
Հայտարարության ամբողջական տարբերակը առայժմ հասանելի է անգլերենով։