Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամների հայտարարությունը

February 26, 2022

Համատեղ | Հայտարարություններ

Մենք՝ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներս, որը ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների քաղհասարակության կազմակերպությունների միջազգային կոալիցիա է, խստագույնս դատապարտում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և կոչ ենք անում  ԵԱՀԿ գործադիր մարմիններին և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին գործուն քայլեր ձեռնարկել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դատապարտման առումով․ ներխուժում, որ Մինսկի համաձայնագրերի, ԵԱՀԿ հանձնառությունների, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի պարտավորությունների և բազմաթիվ միջազգային նորմերի կոպիտ խախտում է։  Եվրոպայի և ողջ աշխարհի ապագան վտանգված է, և անհրաժեշտ է միասնական, անհապաղ և ուժեղ արձագանք։ 

 

Շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ ղեկավարությանն ու մասնակից երկրներին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը դատապարտելու համար։ 2022 թ․-ի փետրվարի 24-ին ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հայտարարել են.

 

«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի վրա այս հարձակումը լուրջ վտանգի տակ է դնում միլիոնավոր կյանքեր, այն միջազգային իրավունքի և Ռուսաստանի հանձնառությունների կոպիտ խախտում է։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»։

 

2022թ․-ի փետրվարի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի առջև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է.

 

«Նախագահ Պուտինը փորձում է մեր միջազգային համակարգը, նա փորձում է մեր վճռականությունը։ Նա ուզում է ցույց տալ, որ ուժով կարող է ֆարսի վերածել միջազգային կարգը։

 

Այս պահին ոչ ոք, մեզնից ոչ մեկը չի կարող մնալ չեզոք։ Մենք պետք է միասնական լինենք ի աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, և, իրապես, ի աջակցություն բոլոր ինքնիշխան ազգերի՝ հարկադրանքի, տապալման կամ ներխուժման սպառնալիքից զերծ իրենց սեփական ուղին ընտրելու իրավունքի»։

 

Վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակն արագ վատթարացել է՝ ցույց տալով Ռուսաստանի ղեկավարության հեռուն գնացող ագրեսիվ պլանները և ներխուժումը դադարեցնելու բազմաթիվ կոչերի հանդեպ արհամարհանքը։ Այս ողբերգական զարգացումները պահանջում են անհապաղ և ուժեղ միջազգային գործողություններ՝ կանգնեցնելու պատերազմը։ Ժամանակն է, որ բառերին փոխարինեն գործողությունները։

 

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, չենք կարող և չենք լինի չեզոք։ Ի համերաշխություն մեր ուկրաինացի գործընկերների և Ուկրաինայի ժողովրդի՝ ԵԱՀԿ մասնակից երկրներին և բոլոր այլ  շահագրգիռ երկրներին ենք ներկայացնում մեր հետևյալ պահանջները․

 

  1. Ռուսաստանի դեմ առավելագույն տնտեսական պատժամիջոցների անհապաղ սահմանում, երկրի՝ SWIFT-ից անջատում և առևտրի ընդհանուր էմբարգո;

  2. Ռուսաստանի պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ակտիվների արգելափակում և ճամփորդելու արգելքների, այդ թվում՝ վիզաների մերժման անհապաղ նախաձեռնում;

  3. Ռուսաստանի օլիգարխների և նրանց ընտանիքի անդամների ակտիվների արգելափակում և ճամփորդելու արգելքների, այդ թվում՝ վիզաների մերժման անհապաղ նախաձեռնում;

  4. Ուկրաինային անհապաղ լայնածավալ ֆինանսական և մարդասիրական օգնության տրամադրում;

  5. Աջակցություն Ուկրաինային այն ամենով, ինչն անհրաժեշտ է իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և ագրեսիային դիմակայելու համար։

 

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մասին իր հայտարարության մեջ նախագահ Պուտինը սպառնաց աշխարհին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդի միջամտության դեպքում։ Մենք չենք տրվում այս սպառնալիքին, և ոչ ոք չպետք է տրվի դրան։ Դա անկարելի է։ Կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրներին շարունակել խոսել և վճռական գործել՝ ընդդեմ այս ագրեսիայի և Ուկրաինայի ինքնիշխանության խախտման։ Ուկրաինայի, Եվրոպայի, և, իրապես, աշխարհի ապագան կախված է մեր սոլիդարությունից և Ռուսաստանի՝ միջազգային նորմերի և Ուկրաինայի ինքնիշխանության աննախադեպ խախտումները դատապարտելու և կանգնեցնելու ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերից։ Պատերազմը պետք է կանգնեցնել միջազգային ուժեղ, անհապաղ և միասնական գործողություններով։

 

Վերահաստատենք․ Ռուսաստանի ագրեսիայի այս գործողությունը, չնայած ԵԱՀԿ մասնակից երկիր լինելուն, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է և լիովին անհամատեղելի է հենց ԵԱՀԿ-ում մասնակցության հետ։

 

Ի համերաշխություն Ուկրաինայի ժողովրդի,

 

Հայտարարությանը միացած կազմակերպությունների ցանկ

  1. Crude Accountability, USA

  2. Human Rights Center “Viasna”, Belarus

  3. Norwegian Helsinki Committee, Norway

  4. Human Rights Club, Azerbaijan

  5. The Barys Zvozskau Belarusian Human Rights House, Belarus/Lithuania

  6. Netherlands Helsinki Committee, Netherlands

  7. Swiss Helsinki Committee, Switzerland

  8. Legal Policy Research Centre, Kazakhstan

  9. Kazakhstan International Bureau for Human Rights and Rule of Law, Kazakhstan

  10. Public Foundation Notabene, Tajikistan

  11. Solidarus e.V., Germany

  12. Citizens’ Watch, Russia

  13. Center for Participation and Development, Georgia

  14. The Georgian Centre for Psychosocial and Medical Rehabilitation of Torture Victims - GCRT, Georgia

  15. Helsinki Committee for Human Rights in Serbia, Serbia

  16. The Swedish OSCE Network, Sweden

  17. DRA - German-Russian Exchange, Germany

  18. International Partnership for Human Rights (IPHR), Belgium

  19. Human Rights in Mental Health-FGIP, international organization

  20. Albanian Helsinki Committee, Albania

  21. Bir-Duino Movement, Kyrgyzstan

  22. Human Rights Center Memorial, Russia

  23. Bulgarian Helsinki Committee, Bulgaria

  24. Centre for the Development of Democracy and Human Rights, Russia

  25. Center for Civil Liberties, Ukraine

  26. Libereco, Germany/Switzerland

  27. Public Verdict Foundation, Russia

  28. Helsinki Committee for Human Rights, North Macedonia

  29. Helsinki Association for Human Rights, Armenia

  30. Public Association “Dawn”, Tajikistan

  31. Freedom Files, Poland

  32. Helsinki Foundation for Human Rights, Poland

  33. Human Rights Center ZMINA, Ukraine

  34. Lawyers' Committee for Human Rights YUCOM, Serbia

  35. Helsinki Citizens' Assembly - Vanadzor, Armenia

  36. Public Association “Dignity”, Kazakhstan

  37. Human Rights Monitoring Institute, Lithuania

 

Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Դիտումներ՝ 281

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????