ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի համատեքստում բռնության վերսկսումը և կոչ են անում կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին և ներգրավվել հակամարտության իմաստալից լուծման և վերափոխման գործընթացի մեջ:
Մենք՝ ԵԱՀԿ ՀԿ ցանցի՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում բռնությունների վերսկսումը և կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել մարդկային կյանքերի հետագա կորուստը, ինչպես նաև մարդկային տառապանքը և տնտեսական ու բնապահպանական վնասները:
Վերհիշելով միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ մենք հայցում ենք վերահաստատել և ամրապնդել ԵԱՀԿ-ի առկա մշտադիտարկման կարողությունները տեղում, օրինակ՝ ուղարկելով լրացուցիչ անկախ միջազգային մշտադիտարկողներ հակամարտության ազդակիր տարածքներ:
Հորդորում ենք բոլոր կողմերին օգտագործել հաղորդակցման առկա բոլոր ուղիները և կրկին ներգրավվել իմաստալից բանակցությունների և երկխոսության գործընթացին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահ պետություններն են Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները) գրասենյակների միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի աջակցությամբ:
Միևնույն ժամանակ, հրավիրում ենք ԵԱՀԿ-ին և մասնակից պետություններին՝ գնահատել հակամարտության կառավարումը, ինչպես նաև այս «ձգձգված հակամարտության»՝ վերջին տասնամյակների լուծման և վերափոխման ջանքերը, և ըստ անհրաժեշտության հարմարեցնել և/կամ ընդլայնել առկա ձևաչափերը, մանդատներն ու պրակտիկան՝ հնարավոր դարձնելով ավելի իմաստալից, ներառական, մասնակցային և կայուն կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքները, ինչը «բացասական» խաղաղությունից կտանի դեպի «դրական» խաղաղություն:
Կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ քաղաքացիական անձանց թիրախավորելուց հակամարտության բոլոր կողմերում: Բնակելի և մարդասիրական նպատակների ծառայող կառույցների, ինչպիսիք են՝ հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի առանց տարբերակման հրետակոծումը չի կարող ունենալ որևէ արդարացում:
Կոչ ենք անում նաև շարունակվող հակամարտության արտաքին կողմերին զերծ մնալ հետագա բռնությունների հիմք հանդիսացող ռազմատենչ հռետորաբանությունից: Երրորդ կողմի ցանկացած միջամտություն պետք է ներդաշնակ լինի միջազգային հանրության՝ խաղաղություն հաստատելուն և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն ուղղված ջանքերին:
Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս ջանքերին:
Հայտարարությունը սատարող կազմակերպությունների ցուցակ.
Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի