Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այդ զոհերի պատասխանատուն ևս համակարգն է»․ ՀՔԱՎ նախագահ Ա․ Սաքունցը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին

August 17, 2020

Տեսադարան

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրուցել է Սասնա ծռեր խմբավորման անդամներին առաջադրված մեղադրանքների մասին։ Նա կարծիք է հայտնել, որ պատժիչ մոտեցումը չի կարող կիրառելի լինել բռնապետության դեմ ընդվզում կատարող անձի նկատմամբ ժողովրդավարական պետությունում։ 

 

«Առավել քան վստահ եմ, եթե «Սասնա ծռերը», որոնք գրավեցին ՊՊԾ գունդը, և այդ գրավման ընթացքում, ցավոք սրտի, եղան այդ զոհերը, եթե նրանց բոլորին գնդակահարեին, նրանք հերոսացվելու էին՝ որպես բռնապետության դեմ դուրս եկած մարտիկներ։

 

Ես չեմ համարում Սասնա ծռերին քաղաքական գործիչներ, որովհետև զենքը քաղաքական գործիք չէ, բայց որ նրանք ապստամբներ են, ինչու, որովհետև այդ ժամանակվա իշխանությունը, կառավարումը զանգվածային և անպատիժ խախտում էր մարդու իրավունքները և ստեղծել էր այն մթնոլորտը, որ իր իշխանության կասեցման համար նման մեթոդները, այսինքն՝ զինված մեթոդները, դառնում էին լեգիտիմ, և այդ դրսևորումները հետևանք են բռնապետական կառավարման։

 

Դա եղել է ակնհայտ ընդվզում տիրող կառավարմանը, սա է փաստը։ Եվ այդ ընթացքում եղել են մարդկային զոհեր, որը, իհարկե, ցավալի է։ Բայց այդ զոհերի պատասխանատուն ևս համակարգն է։

 

Քաղաքացին չէ կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների ապահովման երաշխավորը, այլ՝ պետությունը»։ 

 

Դիտումներ՝ 183

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????