Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շրջանակի մեջ գրված «խտրականություն»․ Սաշիկ Սուլթանյանի դեմ ապացույցները

April 14, 2022

Տեսադարան

Ապրիլի 12-ին՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական նիստին, մեղադրող դատախազը հրապարակում էր ապացույցները, որոնք հաջողվել է «գտնել» ամիսներ տևած գաղտնալսումների և այլ «օպերատիվ» գործողությունների ընթացքումը։ Դրանք էին, օրինակ

 

— A4 ֆորմատի թուղթ, որի վրա նկարված շրջանակի մեջ ձեռագիր գրված է «խտրականություն»․․․
— Եզդիական կենտրոնի լրատվական կայքի խմբագիր Մուրազ Շամոյանի գրառումները, օրինակ, Ֆերիկի եզդիական համայնքին պատկանող հողամասերի ապօրինի օտարման մասին․․․

 

Դատախազը համարում է, որ այս արտեֆակտները առնչվում են 226-րդ հոդվածին, որը քրեական պատասխանատվություն է սահմանում «ազգային թշնամանք հարուցելու» համար։ Նախորդ նիստին, ի դեպ, դատախազը կարծում էր, որ նշված հոդվածի հետ կապ կարող է ունենալ ոմն ատամնաբույժ Սարգիսի մենախոսությունը․․․

 

Ապացույցները «հայտնաբերվել են» Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանի և նույն կենտրոնի լրատվական կայքի խմբագիր Մուրազ Շամոյանի բնակավայրերում կատարված խուզարկության ընթացքում։

 

Դրանցից առաջինը Սուլթանյանի բնակավայրում հայտնաբերված նոթատետրերի ու թղթերի գրառումներն էին։ Զննությամբ պարզվեց, որ դրանցում առկա է A4 ֆորմատի թուղթ, որի վրա նկարված շրջանակի մեջ ձեռագիր գրված է «խտրականություն»։ 

 

Թղթի վրա կան են նաև շրջանագիծ սև գծեր, որոնցից մի քանիսի դիմաց ուղղակի գրված է՝ «Ազգային, սոցիալական, քաղաքական, միջանձնային, մշակութային, կրոնական»։ Կան նաև այսպիսի գրառումներ, որոնք խնտրականության կոնկրետ դրսևորումներ են նկարագրում՝ «հայ տղան հայ ընկերոջը ասում է եզդու հետ մի շփվի», «դասատուն եզդի երեխային ասում է՝ դե եզդի ես, քո վրից գոմի հոտ ա գալիս»։

 

— Երկրորդ «ապացույցը» Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի լրատվականի խմբագիր Մուրազ Շամոյանի բնակավայրում հայտնաբերված գրառումներն եբ եզդիական համայնքի տարատեսակ խնդիրների մասին, որոնցում, օրինակ, խոսվում է Ֆերիկ համայնքի հողամասերի և արոտավայրերի ապօրինի օտարման մասին․ Ֆերիկի եզդիական համայնքի հողամասերը 2004 թվականին օտարվել էին Մանվել Գրիգորյանի ազգականի օգտին, հետագայում՝ վերավաճառվել սիրիահայի․․․

 

Սուլթանյանի փաստաբան Սամսոն Գալստյանը ասաց, որ A4 ֆորմատի թղթի վրայի գրառումները կատարված են «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» այցելած երեխաների կողմից։ Սուլթանյանն էլ ընգծեց՝ հայտնաբերված գրառումներից և ոչ մեկը չի պատկանում իրեն, ուստի անհարկի է, ինչու են դրանք, որպես «ապացույց» դրվել մեղադրանքի հիմքում։ 

 

Դատախազը նաև ներկայացրեց Սուլթանյանին ԱԱԾ մատնած՝ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի և ազգությամբ եզդի լրագրող Բորիս Մուրազիի ասուլիսից հատվածներ։ Փաստաբաններն հակադարձեցին՝ դրանք «ասեկոսեներ» են, ոչ թե փաստեր։

 

Այնուհետև, դատարանն անցավ մեղադրող կողմի՝ Սաշիկ Սուլթանյանի համակարգչի նյութերից կազմված թվով 5 ձայնասկավառակների պարունակության զննմանը։ Առաջին ձայնասկավառակում եզդիական համայնքների տարբեր ներկայացուցիչներ խոսում էին իրենց կենցաղային խնդիրների մասին։

 

«Եթե դրանք որպես ապացույց են ներկայացվում այն պատճառով, որ ցույց տան, թե իրենց վիճակը այնքան էլ վատ չէ, իսկ Սաշիկ Սուլթանյանն ասում է՝ վատ է, ապա զուտ այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալն այլ կարծիք ունի և դա քննադատական է, դա թշնամանք հարուցող խոսք չէ։ Այ, եթե այս մարդիկ ասեին՝ հարցազրույցից հետո կամ դրա պատճառով տեղի են ունեցել ազգամիջյան բախումներ, հայերի եւ եզդիների միջեւ ծեծ է եղել, կոնֆլիկտ է առաջացել, ես արդեն կարող էի ասել պատճառահետեւանքային կապ կա եւ թշնամանք հարուցող հարցազրույց է եղել։ Ներկայացվածը ապացուցողական նշանակություն չունեն», – մեկնաբանեց փաստաբան Արա Ղազարյանը։

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 19-ը, ժամը 10:00-ին։

 

epress.am
 
 

Դիտումներ՝ 30

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????