«Այն դատավորները, ոստիկանները, դատախազները, քննիչները, որոնք Եվրոպական դատարանի վճռով պատասխանատու են համարվում իրավունքի խախտման համար, նրանց պատասխանատվության հարցը պետք է անցումային արդարադատության համատեքստում դիտարկվի»․ «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկմանը այս տեսակետն է հայտնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։