Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։
Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: