Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետք էր դատական իշխանության «պորտալարը» կտրել նախագահական ինստիտուտից. Սաքունց

January 19, 2022

Տեսադարան

«Փորձել դատական իշխանության խնդիրները և վիճակը դիտարկել միայն սահմանադրական կարգավորումների շրջանակում, իմ համոզմամբ տեղին է, բայց ամբողջական չէ՝ զուտ դատական իշխանության մասով»,- «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Պետք էր դատական իշխանության «պորտալարը» կտրել նախագահական ինստիտուտից»,- ընդգծեց Սաքունցը: Նրա դիտարկմամբ՝ սահմանադրությունների փոփոխությունները չեն հանգեցրել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության: «Պետք է փորձել հասկանալ, թե որտեղ է խնդիրը՝ դատական իշխանության մե՞ջ է, թե՞ իշխանության այլ ճյուղերի ու դատական իշխանության փոխհարաբերությունների: Մի բան, սակայն, հստակ է, որ անկախ սահմանադրական փոփոխություններից՝ 1995 թ., 2005 թ., 2015 թ., անփոփոխ է մնացել գործադիր իշխանության գերակա դերը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ:

 

Սա որոշիչ նշանակություն ունի: Անկախ նրանից Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարը ՀՀ նախագահն է, կիսանախագահը կամ վարչապետը, արդյունավետ զսպման մեխանիզմներ օրենսդիր իշխանության կողմից գործադիրի նկատմամբ չեն եղել»,- նշեց Սաքունցը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Դիտումներ՝ 30

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????