Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ո՞ւմ մեղքով են հայազգի «խոշոր ձկները» հայտնվում ռուսական ցանցում․ հանցագործություն՝ ճշմարտության բացահայտման դեմ

March 19, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ծանր հանցագործությունների համար մեղադրվող Վահագն Հարությունյանին օրերս ռուս իրավապահներն ազատ են արձակել ձերբակալումից։ Հայաստանի դատախազությունից Factor.am-ին տեղեկացրել են, որ Հարությունյանին ռուս իրավապահներն ազատել են՝ նրան մեղասագրվող արարքի համար հանձնող երկրի՝ ՌԴ-ի օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչի մասին խոսք է գնում նաև Մինսկի կոնվենցիայում։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջ է ներկայացնում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հրապարակել ՌԴ-ում պատսպարվող Վահանգն Հարությունյանի արտահանձնման պահանջի դիմումները՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է՝ Մարտի 1-ի և ուրիշ քրեական գործով կարևոր մեղադրյալին չարտահանձնելու պատմության մեջ Գլխավոր դատախազությունն ունի մեղքի բաժին։

 

Հարությունյանը որպես մեղադրյալ անցնում է նաև Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագի) նկատմամբ բռնություն գործադրելու գործով, ըստ ՀՔԾ-ի՝ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Այդ գործով տուժող ճանաչված Վահագն Աբգարյանը պնդել է, որ Վահագն Հարությունյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Factor.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը պնդում է, որ եթե Հայաստանի դատախազությունը Վահագն Հարությունյանին արտահանձնելու դիմումում հղում տված լիներ նաև մեկ տարի առաջ հարուցված Աբգարյանի դիմումով հարուցված քրեական գործին, ռուս իրավապահները չէին կարող կիրառել վաղեմության ժամկետ․ «Ենթադրենք, Մարտի 1-ի գործով կիրառել են վաղեմության ժամկետի օրենքը, թեև ծանր հանցագործության դեպքում չի կարող կիրառվել, այդուհանդերձ, հիմա ես ուզում եմ հասկանալ՝ Գլխավոր դատախազը, երբ արտահանձնման հարցով դիմել է ՌԴ իրավապահներին, արդյոք բոլոր քրեական գործերին է հղում արել, թե՞ միայն Մարտի 1-ի գործին։ Հարց է ծագում՝ այստեղ կա կանխամտածվա՞ծ, թե՞ անգիտակցաբար անփութություն, արդյոք Վահագն Հարությունյանի ներգրավմամբ բոլոր քրեական գործերն ես հիշատակել, պարո՛ն Գլխավոր դատախազ, թե՞ միայն մեկով, որի հիման վրա դու գիտեիր, որ կարող է կիրառվել վաղեմության ժամկետ, ի՞նքդ ես գիտակցաբար հիմք ստեղծել, որ ՌԴ-ն մերժի։ Ենթադրելի է՝ Աբգարյանի քրեական գործը չի հիշատակվել, ինչը հիմք է տվել ռուս իրավապահներին մերժել արտահանձնումը»։ Որպեսզի փարատվեն Արթուր Դավթյանի կողմից միտումնավոր անփույթ արարք գործելու կասկածները, Արթուր Սաքունցը պարտադիր է համարում, որ Դատախազությունը պատասխանի այս հարցերին՝ հրապարակելով ռուսներին ուղղված Վահագն Հարությունյանի արտահանձնման պահանջի դիմումները։



Ամբողջական հոդվածը  factor.am

Դիտումներ՝ 342

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????