Տասնամյակներ շարունակ ապացուցվել է, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ գոյատևումը հնարավոր չէ։ Այս մասին այսօր «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով քննարկմանը նշեց ՀՔԱՎ իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը։ «Այս պահին, բնականաբար, խոսք չի կարող գնալ որևէ հիմքի մասին, որ կարող է երկու ժողովուրդների միջև հաշտեցում լինել։ Իրապես հնարավոր է հասնել հաջողության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ կապված վերջնական լուծում տալ։ Փաստերը մեզ դա թույլ են տալիս, պարզապես պետք է նաև իրավական վերլուծության հիման վրա ուսումնասիրություն իրականացնել։ Արդեն իսկ պետք է սկսել աշխատել այս ուղղությամբ»,- նշեց Մարիամ Անտոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։