Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գերությունից վերադարձածներին առանձնահատուկ ուշադրություն է պետք. նրանք դաժան վերաբերմունք են տեսել

December 2, 2022

Տեսադարան

Գերությունից վերադարձած անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել, քանի որ նրանք, առանց բացառության, գերության ընթացքում դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների են ենթարկվել։ «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: «Գերեվարված անձինք վերադառնալուց հետո ֆիզիկական և հոգեբանական խորքային, ամբողջական վերականգնում ստանալու փոխարեն, մի քանի օր տանը արձակուրդում գտնվելուց հետո նորից զորակոչվում են զինծառայության։ Պատճառաբանվում է, որ նրանք պետք է տեղափովեն հոգեբուժական բաժանունք, անցնեն հետազոտություններ, բուժում ստանան, այնուհետև ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի նրանց՝ զիվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ։ Հարցն այստեղ ոչ թե զորակոչել-չզորակոչելն է, այլ այն, որ պետք է տեսնել՝ նրանք լիարժեք բուժում ստացե՞լ են արդյոք։ Մեզ դիմած քաղաքացիների մասին կարող ենք ասել, որ նրանք լիարժեք բուժում չեն ստացել։ Նրանցից երկուսը արձակուրդում գտնված ժամանակ իրենց նախաձեռնությամբ և մեր կազմակերպության աջակցությամբ անցել են հոգեբանական և հոգեբուժական հետազոտություններ, և եզրակացությունները վկայում են, որ նրանք դեռևս գտնվում են պատերազմական գործողությունների տպավորությունների տակ, նրանց այս հոգեվիճակը վտանգավոր է ոչ միայն իրենց, այլ նաև զինծառայակիցների համար։ Սակայն այս ամենը հաշվի չի առնվում մինչև նրանց զորամաս տեղափոխելը»,- նշեց Սադիկյանը։

 

Դիտումներ՝ 18

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????