«2021 թվակաին, երբ որ գերիների մի մասին վերադարձրին, որոշ ժամանակ անց նրանց նատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառվեց, ինչը խայտառակություն էր։ «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Մեծ աղմուկ բարձրացրինք, այդ պրակտիկայից հրաժարվել են։ Մեղավորներ հայտնաբերելու միտումն ակնհայտ էր»,- նշեց իրավապաշտպանը։ «Եղել են դեպքեր, որ զինվորների հետ հրամանատար չի եղել դիրքերում, և եթե նրանք գերի են ընկել, ի՞նչ քրեական հետապնդում պետք է իրականացնել․․․ Մոտեցումը պետք է հստակ ձևակերպվի, առաջին հերթին պետությունը հստակ պետք է սահմանի, որ ռազմական գործողությունների ժամանակ շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքը, և եթե ինչ-ինչ հանգամանքներում հնարավորություն չկա դիմակայելու և վերջին տարբերակը գերությունն է, ուրեմն պետք է ողջ մնալ։ Եվ երկրորդ՝ չպետք է գերի ընկնելու հանգամանքով քրեական հետապնդում իրականացնել։ Ես առաջին հերթին սպայական հրամանատարության պատասխանատվության հարցն առաջ կքաշեի։ Այդ առումով «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը լուրջ անելիքներ ունի։ Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն էլ չիմացանք՝ ինչ է։ Քրեական հետապնդման միջոցներով չէ, որ պետք է խնդիրը լուծել, ինստիտուցիոնալ, կազմակերչական, կրթական կարողությունների զարգացման լուրջ հարցեր պետք է լուծվեն»,- նշեց Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում։