Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան
Ոստիկանական ուժերի ներգրավմամբ Ալավերդիում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմնի, ընտրողների կամքի արդյունքների և ժողովրդավարության ոչնչացում՝ ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նա շեշտում է՝ Ալավերդիում տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։
«Ոստիկանությունը թույլ չի տալիս համայնքի գործող ղեկավարին մուտք գործել համայնքապետարան, և ավագանու որոշ թվով անդամներով անվստահության քվեարկություն են կազմակերպում, այն դեպքում, երբ ավագանու նիստին պետք է ներկա լինի նաև հենց այն անձը, որին անվստահություն են հայտնում»,- ասում է Սաքունցը։
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանին այսօր անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ է ընտրել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանին։ Թամազյանի հեռանալու հարցին կողմ է քվեարկել ավագանու 27 անդամից 14-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան
© factor.am