Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հետընթաց է. պահանջել ենք իշխանությունից փոխել ՏԻՄ ղեկավարների վերանշանակումների քաղաքականությունը․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

May 21, 2022

Տեսադարան

«Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով։

 

«Կառավարող ուժը ՏԻՄ ընտրություններում կրելով պարտություն կամ չստանալով մեծամասնություն՝ փորձել և տեղ-տեղ հաջողացրել է վերախաղարկել ընտրության արդյունքները. օրինակ՝ այսօր Թալին համայնքի ղեկավար է նշանակվել ՏԻՄ ընտրություններում մեծամասնություն չստացած Տավրոս Սափեյանը՝ ըստ էության քաղաքական և քրեական շանտաժի արդյունքում: Վանաձորի համայնքնում ևս համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն. սա սպառնալիք է ժողովրդավարության մակարդակում»,-«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծեց, որ դա ակնհայտ նահանջ է ժողովրդավարական սկզբունքներից:

 

«Օրենսդրության փոփոխությամբ կամ օրենսդրական մանիպուլյացիաներով կարգավորել ժողովրդավարության հարցերը անձերի համար, դա նույնն է, ինչ, օրինակ, անձի երկու անգամ նախագահ չընտրվելու դեպքում սահմանափակումը հանելը. այսինքն՝ ստացվում է օրենքի մակարդակով հակաժողովրդավարական մոտեցում»,- նշեց Սաքունցը՝ հավելելով՝ պահանջել ենք իշխանությունից փոխել ՏԻՄ ղեկավարների վերանշանակումների քաղաքականությունը:



© factor.am

Դիտումներ՝ 47

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????