Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան
• Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ադրբեեջանական վերջին առաջխաղացումից առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել են հանձնարարականներ անվտանգային մարմինների դիրքերի նախապատրաստման, կահավորման վերաբերյալ, սակայն եղել է նաև թերացում և այժմ քննություն է ընթանում։ Արդյո՞ք միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի հեռացումը բավարար է, թե՞ խնդիրն ավելի համակարգային է։
• Լրանում է հեղափոխության 5-րդ տարին։ Հայաստանի իշխանությունները անվտանգային հարցերից խոսելիս շատ հաճախ նշում են 5-րդ շարասյան մեղավորությունը պատերազմում պարտվելու համար։ Փաշինյանն է ԱԺ-ում հայտարարում, որ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում եղել են օտարերկրյա գործակալներ։ Հեղափոխության 5 տարում քաղհասարակության ներկայացուցիչները, այդ թվում ՀՔԱՎ-ը, պահանջել են վեթինգ, լյուստրացիա, անցումային արդարադատություն և, կարծես թե , այդ բոլոր բարեփոխումները զրոյացան։ Երբ նման հարցադրումներ են լինում, իշխանությունները պատասխանում են, որ ԲԴԽ-ն իրականացնում է վեթինգ։ Արդյո՞ք իրապես այդպես է, ինչու՞ խոսք չկա լյուստրացիայի, անցումային արդարատատության մասին, ինչպե՞ս կարելի է չանել ոչինչ և բողոքել ամեն ինչից։
• Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։