Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ պատկերացնում էի, բայց որ որևէ մեկի մտքով անցնի Ավետիք Իշխանյանին հանդիմանի, թե իբր իր միջոցով է Ավետիքը ինքնահաստատվելու, դուրս է ողջամտության և բարեկրթության բոլոր սահմաններից: Իհարկե Ավետիքը նաև պաշտպանվելու կարիքը չունի, բայց մեկ խորհուրդ, հորդոր, լռեք հա՞»:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր գրառումներում քննադատել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգը փոխելու վերաբերյալ նախաձեռնությունը՝ գրելով. «Գուցե այս նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»:
Վերջինն արձագանքելով Իշխանյանին ասել է. «Թե՞ Ավետիք Իշխանյանն ուզում էր իմ անվան շնորհիվ ինքնահաստատվել և վերադարձնել իր անունը, քննարկման մեջ դնել և հիշեցնել ևս մեկ անգամ իր մասին։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ ևս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում․․.»: