Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով Ա. Սաքունցը ճառով հանդես եկավ և նշեց, որ տուժող կողմը ամբաստանյալների մեղքն ապացուցված է համարում

October 25, 2018

Գևորգ Խաչատրյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով տուժող կողմը ներկայացրեց դատական ճառը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ճառում նշեց, որ տուժող կողմը ամբաստանյալների մեղավորությունն իրենց մեղսագրվող արարքում ապացուցված է համարում և ներկայացրեց դրա հիմնավորումները:

 

Ա. Սաքունցը նախ անդրադարձավ գործի շրջանակում հարցաքննված վկաների ու տուժողների ցուցմունքներին ու դրանց հակասություններին: Դիրքորոշում հայտնեց, որ արժանահավատ չեն համարում նրանց  այն պնդումները, թե նախաքննական ցուցմունքները տվել են քննիչի հոգեբանական ճնշման ներքո, և դրանով է պայմանավորված հակասությունը:

 

Տուժող կողմը անտրամաբանական համարեց քննիչի միջամտությունը և տեսակետ հայտեց, որ ցուցմունքներն այնպիսի մանրամասնություններով են գրված, որ քննիչը չէր կարող նման մանրամասնություններով ցուցմունքներ թելադրել: Բացի դրանից՝ դա անելու քննիչի շարժառիթը պարզ չէ, իսկ դրա վերաբերյալ դատախազի տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ հիմնավորվել է, որ քննիչները վկաներին ու տուժողներին չեն ուղղորդել:

 

Ա. Սաքունցը նշեց նաև, որ հարցաքննված անձանցից ոմանք միմյանց հետ ցուցմունքները համաձայնեցնելու հնարավորություն են ունեցել: Տուժող կողմի կարծիքով՝ ցուցմունքների միջև հակասությունը պայմանավորված է ոչ թե քննիչի ճնշմամբ, այլ  ամբաստանյալների, հատկապես Հ. Մուրադյանի, ու նրա պաշտպանների ձեռնարկած գործողություններով:

 

Ինչ վերաբերում է ամբաստանյալների ու պաշտպանների՝ Գ. Խաչատրյանի ինքնասպանությունը ընտանիքում խնդիրներ ունենալուն վերագրելուն, Ա. Սաքունցը նշեց, որ հասկանալի է պաշտպանների՝ իրենց վստահորդներին օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու պարտականությունը, բայց դա չպետք է կատարվի գործի փաստերն ու իրականությունն աղավաղելու ճանապարհով։

 

Տուժող կողմի կարծիքով՝ ինչպես վկաների ու տուժողների ցուցմունքներով, այնպես էլ փորձաքննությունների արդյունքներով հիմնավորվում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները: Հետմահու դատահոգեբանական փորձաքննությամբ էլ արձանագրվել է, որ Գ.Խաչատրյանին բնորոշ չեն եղել այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ինքնասպանություն կատարելու որոշման վրա:

 

Բացի դրանից՝ փորձագետները հավանական պատճառահետևանքային կապ են տեսել ամբաստանյալ Հ. Մուրադյանի գործողությունների ու Գևորգ Խաչատրյանի կողմից ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի միջև:

 

Տուժող կողմը փաստում է նաև, որ ուղեկալում տիրող մթնոլորտն ու զինծառայողների հարաբերություննները չեն համապատասխանել կանոնադրային պահանջներին, Հ. Մուրադյանն ունեցել է իշխող դիրք և մտերիմ շփում ուղեկալի պետ Մ. Ոսկանյանի հետ, ինչը դուրս է պետի և ստորադասի կանոնադրային հարաբերությունների շրջանակից:

 

Այսպիսով՝ տուժող կողմը ապացուցված է համարում ամբաստանյալներ Հ. Մուրադյանի, Մ. Ոսկանյանի ու Հ. Քալաշյանի մեղավորությունը և գտնում է, որ նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի ճառը լսելուց հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար, նիստը հետաձգվեց:

 

Դիտումներ՝ 1743

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????