Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրիի ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավական կազուս էր ստեղծվել. Վարդինե Գրիգորյան

April 22, 2025

Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը գտնում է, որ Մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել և ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն ստեղծել, որպեսզի չկրկնվի Գյումրիի օրինակը։

 

Այս մասին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում։

 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ քաղաքապետ ունենալ։ Քաղաքապետ դարձավ ՔՊ-ից ավելի քան կրկնակի քիչ ձայներ ստացած Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Վերջինիս դա հաջողվեց ընտրություններին մասնակցած երեք այլ ուժերի աջակցության շնորհիվ։

 

Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ ճիշտ չէ ասել, թե մյուս երեք ուժերի՝  «Իմ հզոր համայնք»-ի,  «Մեր քաղաք»-ի և «Մայր Հայաստան»-ի ընտրողները կողմ էին, որ Վարդան Ղուկասյանը դառնա համայնքապետ։ Պարզապես նրանց որևէ մեկն այդ մասին չհարցրեց։ «Եվ գյումրեցիների նկատմամբ կա անարդար մեղադրանք, թե սա՞ էր ձեր ուզածը։ Ըստ էության նրանց ձայնը հաշվի չառնվեց։ Երկրորդ փուլի դեպքում ընտրությունը կգնար ամենաշատ ձայն ստացած ուժերի կամ թեկնածուների միջև։ Հիմա ստացվում է, որ քաղաքացիների շատ քիչ տոկոսը ստացած անձն է դարձել քաղաքապետ»,- հավելեց նա՝ հույս հայտնելով, որ մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները օրենսդրական այնպիսի փոփոխություններ կարվեն, որ քաղաքացիներն իրենց ընտրություններից օտարված չեն զգա։


Վարդինե Գրիգորյանն անդրադարձավ նաև կուսակցությունների ընթացիկ և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը՝ խնդրահարույց համարելով այն, որ այդ գործընթացը պատշաճ չի վերահսկվում։ Բանն այն է, որ քաղաքական այդ ֆինանսավորման վերահսկումը տարիներ շարունակ տրված է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը, բայց վերջին տարիների փոփոխություններով փոխանցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Սակայն փոփոխությունից ի վեր ԿԿՀ-ն իր այդ գործառույթը չի իրականացրել, քանի որ ամեն տարի դրա կիրառումը հետաձգվել է։

 

Ավելին, այդ դրույթի կիրառման վերջին հետաձգման ժամկետն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերի 31-ին, իսկ նոր հետաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ Այսինքն՝ այդ վերահսկողությունը երեք ամիս մնացել է ԿԿՀ ուսերին, որն էլ իր պարտականությունը չի իրականացրել, օրինակ, Գյումրիի ընտրական գործընթացների ժամանակ։

 

«Այս ընտրություններին հետաքրքիր իրավական կազուս էր ստեղծվել, որի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Դա անգործություն է։ Մինչդեռ Գյումրիի ընտրությունների ժամանակ, օրինակ, «Մայր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի բավականին շատ թեկնածուներ թույլատրելի առավելագույն 500 հազար դրամ նվիրատվություն էին կատարել իրենց նախընտրական հիմնադրամին։ Երբ նայում ենք նրանց հայտարարագրերը, տեսնում ենք, որ նրանց եկամուտները բացարձակ մոտ չեն այդ գումարին, որը կամավոր կտային։ Ընդհանրապես, եթե մարդիկ հավասարաչափ գումար են նվիրաբերում, դա խոսում է ապօրինի միջամտության մասին»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։

 

Ամփոփելով ընտրական գործընթացների կարգավորման թեման՝ Վարդինե Գրիգորյանը շատ կարևոր համարեց մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները ընտրությունների երկրորդ փուլի և ֆինանսական թափանցիկության ապահովումը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել`



 

Դիտումներ՝ 4

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????