2019թ դեկտեմբերի 30-ին “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը և այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով վարույթ է հարուցել: Սույն թվականի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն, ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարույթների վերաբերյալ նիստերի անցկացման հետ կապված առողջական ռիսկերից, իր N 122-Ա որոշմամբ կասեցրեց մի շարք վարույթների, ներառյալ նաև այս վարույթի, ընթացքը:
Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում և/կամ չեզոքացվում է:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մենաշնորհային կամ մերձմենաշնորհային դրությունների վնասակարությունը ինչպես ազատ շուկայական տնտեսությանը, այնպես էլ ժողովրդավարությանը եւ մարդու հիմնարար իրավունքների համակարգին, վճռականորեն կոչ ենք անում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վարույթը վերսկսելուց հետո, ելնելով իր լիազորություններից, որոշում կայացնել նշված համակենտրոնացման գործողությունը արգելելու վերաբերյալ: Այդպիսի որոշումը թույլ կտա.
✅ Պահպանել շարժական կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի անմենակարևորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական մրցակցությունը և տեխնոլոգիական զարգացումը:
✅ Բացառել մեկ սեփականատիրոջ կողմից մեկից ավելի կապի օպերատորի սեփականատեր լինելը:
✅ Կապի օպերատորներին ներկայացնել այնպիսի պահանջներ, որպեսզի շարունակաբար բարելավվի ծառայությունների որակը, նրանց կողմից մատուցվող ծառայությունները տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական առումով հասանելի դառնան Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ամբողջ բնակչությանը:
Միաժամանակ, օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում գործող կապի օպերատորներին՝ այս օրերին մեր հասարակությանը, մասնավորապես, խոցելի խավերին ցուցաբերած աջակցության համար։
Կոչը բաց է միանալու համար։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
«:Բուն» հիմնադրամ
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
«Տաթևիկ» ԲՀԿ
"Գյումրու առաջընթաց" ՔՀԶԿ" ՀԿ
Հասարակական պաշտպանների միություն
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական
հասարակության զարգացնման ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
Կանանց իրավունքների տուն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Հանրային Լրագրության Ակումբ
Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ