Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը դատապարտում է ոստիկանության հերթական՝ բռնի ուժի գործադրմամբ իրականացված գործողությունները

February 17, 2023

Ընթացիկ հայտարարություններ

Փետրվարի 16-ին հարյուրից ավելի ոստիկաններ ներխուժել են Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ նախկին շենք, որտեղ բնակություն էին հաստատել սոցիալապես անապահով ընտանիքներ։ Ոստիկանները ջարդել են բնակարանների դռները, շենքից դուրս հանել բնակիչներին, տղամարդկանցից 22-ին ձերբակալել՝ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» հոդվածով։ 

 

Ոստիկանները չեն թույլատրել ներս մտնել ո՛չ բնակիչներին՝ իրերը վերցնելու նպատակով, ո՛չ էլ լրագրողներին՝ ներսում կատարվողը լուսաբանելու նպատակով՝ պատճառաբանությամբ, որ «կյանքին վտանգ սպառնացող գործողություններ են կատարվում»։ Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք, մեծ մասն անապահով են, կան նաև պատերազմի մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ, մի քանի ընտանիք՝ Արցախից։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է բնակիչներին շենքից հանելու կառավարության որոշումը։ 

 

Մինչ բռնի տարհանումը, կառավարությունը պարտավոր էր նախ քայլեր ձեռնարկել իր հոգածության ներքո գտնվող անձանց օթևանի հարցը լուծելու ուղղությամբ, ապա՝  ձեռնամուխ լիներ տարածքն ազատելու գործողությանը։

 

ՀՀ սոցիալական և աշխատանքի ապահովության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին հորդորում ենք իրականացնել իրենց լիազորությունները՝ ապահովելու մարդկանց, հատկապես նման եղանակին, դրսում չգտնվելու, առողջական նոր խնդիրներ ձեռք չբերելու, երեխաների օթևանի, կրթության և այլ իրավուքններն ապահովելու և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունում անապահով չզգալու համար։

 

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության տարհանման գործողությունները հիմնված են կառավարության որոշման և ՊԵԿ-ի տրամադրած գրության վրա, այնուամենայնիվ, դատապարտելի է ոստիկանության բուն գործելաոճը, ուժի գործադրումը, մարդկանց ահաբեկումը և բախտի քմահաճույքին թողնելը, որի արդյունքում՝ բազմաթիվ առողջական, ֆինանսական, սոցիալական խնդիրների հետ մեկտեղ, բնակիչները դարձել են անօթևան։ 

 

Մանրամասները՝ epress.am hetq.am

Դիտումներ՝ 207

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????