Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն` 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 52 զինծառայողի մահվան դեպք։
Մահվան 52 դեպքերի պատճառներն են.
Համեմատության համար նշենք, որ 2022 թ. առաջին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 30 զինծառայողի մահվան դեպք, որից
2023 թ.-ի առաջին կիսամյակում մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73 %-ով։ 2022 թ. առաջին կիսամյակի համեմատ 2023 թ․ նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը աճել է 44 %-ով (9 և 13 դեպք համապատասխանաբար), դժբախտ պատահարի հեևանքով մահվան դեպքերի թիվը 1-ով (1 և 2 դեպք համապատասխանաբար), ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թիվը 29 %-ով (7 և 9 դեպք համապատասխանաբար), ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 25%-ով (4 և 5 դեպք համապատասխանաբար), առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը 14 %-ով (7 և 8 դեպք համապատասխանաբար)։
2022 թ-ին զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանով մահվան դեպքեր չէին արձանագրվել։
Ինչ վերաբերվում է սպանություն որակված մահվան դեպքերին, ապա ի տարբերություն 2022 թ․ առաջին կիիսամյակի 2023 թ.-ի նույն ժամանակահատվածում նման դեպքեր չեն արձանագրվել։ 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի մեծ մասը՝ 15-ը, տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացան 15 ժամկետային զինծառայողներ։
2023 թ․ արձանագրված մահացության դեպքերից մոտ 25 %-ը տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի, իսկ 75 %-ը՝ ոչ մարտական պայմաններում (29 %-ը զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման, 15 %-ը առողջական խնդիրների, 17 %-ը ավտովթարի, 10 %-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4 %-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով)։
Նշենք, որ 2022 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է մահացության դեպքերի 30 %-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետևանքով, 23 %-ը՝ առողջական խնդիրների, 13 %-ը՝ ինքնասպանության, 8 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ դժբախտ պատահարի։
Մանրամասները՝ Տեղեկանք_ԶՈւ մահվան դեպքեր_2023 _1-ին Կիսամյակ