Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին

March 31, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ

2021 թ.-ի  հուլիսին  Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:

 

Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել է Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները:

 

Վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

 

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում այն կմտնի ուժի մեջ:

 

ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ զբաղվում է մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ։ Եթե խախտվել են Ձեր իրավունքները կամ ունեք անվճար խորհրդատվության կարիք, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ/և զանգահարել 041123302 հեռախոսահամարին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում։ 

Դիտումներ՝ 1160

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????