Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԶԵԿՈՒՅՑ. 2021 Թ. ՁՄԵՌԱՅԻՆ, 2022 Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ 2022 Թ. ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

April 3, 2023

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը և զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկելով որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը, 2008 թվականից իրականացնում է զորակոչի գործընթացի մոնիթորինգ: 

 

Կազմակերպության կողմից ներկայացվում է 2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպությանը դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Հաշվի առնելով նաև այն հանգամանը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերական վարժական հավաքներ սկսեցին անցկացվել 2021 թվականից սկսած, զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարված նաև դիտարկվող նույն ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:

 

2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 51 հոգու (32%), զինվորական հաշվառման ենթակա 2-ի (2%) և պահեստազորում հաշվառված անձանցից 5-ի (3 %) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանը, բժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը կամ ՀՀ կառավարության 2018 թ 404-Ն որոշմամբ սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի համապատասխան առկա առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանիության վերաբերյալ հարցի պարզաբանմանը։

 

58 պահեստազորային (37 %) դիմել է վարժական հավաքներին ներգրավելու իրավական հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

11 զորակոչիկ (7 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի վերաբերյալ հարցերով /ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար:
4 զորչակոչիկ (3 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու և միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայությունից ազատվելու կարգավորումների վերաբերյալ հարցերով:
9 անձ (6 %) դիմել է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով:
Մյուս 12 անձանց խնդիրները կապված են եղել տարբեր այլ հարցերի և իրավական ընթացակարգերի պարզաբանման հետ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքները

Իրավական գրավոր և բանավոր աջակցության արդյունքում զորակոչիկներից
• 5-ը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվել զինվորական ծառայությունից,
• 3-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար /տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով/,
• 1 անձ առողջական խնդիրների առկայության պատճառով տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով,
• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով՝ միջին մասնագիտական կրթությունը շարունակելու հիմքով, հետագայում վերջինիս տրամադրվել է տարկետում ևս 6 ամիս ժամկետով ընտանեկան պայմաններից ելնելով,

• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 1 տարի ժամկետով՝ սպորտային որոշակի մարզաձևի հավաքականում ներգրավված լինելու հիմքով,
• 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց,
• զորահավաքային զորակոչի շրջանակներում պատերազմական գործողություններին մասնակցած 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ։

 

Այսպիսով, Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 5-ը ազատվել են զինվորական ծառայությունից՝ առողջական խնդրների կապակցությամբ, 3-ը ճանաչվել են ժամանակավորածես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 3-ին տրամադրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով, 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց, 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելոի վերաբերյալ։

 

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 330

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????