Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդու ճակատագիրը․ Հովհաննես Ղազարյան

December 29, 2019

Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Տեսադարան

Հովհաննես Ղազարյանի հաջողության պատմությունն սկիզբ է առնում 2017 թվականից, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի  իրավական աջակցությամբ ազատ արձակվեց կալանքից:
 
 
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով դատարանի նման որոշումը մարդու խախտված իրավունքի վերականգնման տեսակետից ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի կայացմանն ուղղված նախադեպային նշանակություն ունի:
 
 
Հովհաննեսն ամիսներ շարունակ ապօրինաբար պահվել էր անազատության մեջ՝ չնայած դատարանի որոշման առկայությանը, որը նույնպես անօրինական ու անհիմն էր: ՀՀ իրավասու մարմինները խախտել են Հովհ. Ղազարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ նրան անազատության մեջ պահելով ավելի քան 6 ամիս՝ առանց բավարար հիմքերի:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Հովհաննես Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի բողոքը, բեկանել էր նրա կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. հունվարի 23-ի որոշումը և վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: 2017 թ. փետրվարի 13-ին Հովհաննեսն ազատ էր արձակվել հենց դատական նիստերի դահլիճից, իսկ 2018-ի հունիսին արդարացվել:
 

Հիշեցնենք ՝ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը [….] իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) հատկանիշներով:

 
Ինչպես առաջադրված մեղադրանքն, այնպես էլ կալանքի ժամկետը երկարաձգելու փաստարկները բացարձակապես հիմնազուրկ էին, որովհետև ամիսներ շարունակ ձգվող նախաքննության ընթացքում այդպես էլ չէր բացահայտվել դրանք հիմնավորող որևէ էական հանգամանք:
 
Հովհաննեսն ու նրա պաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն այն կարծիքին էին, որ այս քայլով իշխանությունները փորձ էին անում լռեցնել ցուցարարներին՝ «սպառնալով», որ նույն ճակատագրին կարժանանան բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն դուրս գալ փողոց և իրացնել իրենց սահմանադրական իրավունքը: Անի Չատինյանը, կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումները բողոքարկելով տեղական արդարադատության բոլոր օղակներում, դիմել էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 

Քննչական մարմնի և առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները՝ թե դեռ չեն ստացվել իրականացվող փորձաքննությունների արդյունքները, վերաքննիչը բավարար հիմք չէր համարել՝ նրան կալանքի տակ պահելու համար: Բացի դրանից՝ դատարանն անդրադարձել է նաև Ղազարյանին մեղսագրվող արարքի վտանգավորության ցածր աստիճանին, նախկինում նրա՝ դատապարտված չլինելուն ու շատ այլ հանգամանքների: Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն 1-ին ատյանի դատարանի որոշումը որակել էր անհիմն ու անօրինական: Իր որոշմամբ վերաքննիչը հատուկ ընդգծել էր, որ խափանման ամենախիստ միջոց կալանքը կիրառելու համար դատարանը պետք է ունենա ծանրակշիռ պատճառներ, իսկ Հովհ. Ղազարյանի պարագայում այդպիսիք չկան:

 

Ոգևորվելով գործի հաջող մեկնարկից՝ ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը նաև ոչ նյութական վնասի հատուցման պահանջով էր դիմել դատարան՝ հայցը հիմնավորելով պետության կողմից անմարդկային պայմաններում պահվելու հանգամանքներով՝ և Հովհաննեսի համար պահանջել էր 15.748.144 ՀՀ դրամ փոխհատուցում: Դատարանը բավարարել էր հայցը 2 մլն. դրամի չափով: Անի Չատինյանն այս վճիռը նույնպես կազմակերպության հաջողություններից մեկն է համարում, որովհետև ՀՔԱՎ գրասենյակը, տարիներ շարունակ զբաղվելով իրավունքների պաշտպանությամբ, դեռևս չէր արձանագրել նման արդյունք: Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ստեղծման ու կայունության տեսանկյունից այն բավական դիպուկ ու անհրաժեշտ էր:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Դիտումներ՝ 2002

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????