Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների 2012 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 49 զինծառայող: Միջադեպերից միայն 15-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա կարելի է արձանագրել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ եւ՛ մահվան ելքով միջադեպերը, եւ՛ մահացության դեպքերը ավելացել են: Եթե 2011 թվականին 36 միջադեպի արդյունքում գրանցվել է 39 մահվան դեպք, ապա 2012 թ-ին 40 միջադեպի արդյունքում գրանցվել է 49 մահվան դեպք:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 49 դեպքերից 12-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 1-ը՝ անվտանգության կանոնների խախտման, 11-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 15-ը՝ դժբախտ պատահարի, 6-ը՝ առողջական խնդրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը կանոնադրային հարաբերությունների խախտման, 1-ը՝ դիտավորյալ սպանության հետեւանքով:
Կից ներկայացվում է տեղեկանքն ամբողջությամբ և 2010-2012 թթ-ին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրությունը: