Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կոռուպցիա և հիերարխիկ հարաբերություններ՝ ՔԿՀ-ներում. ԱՆ ՔԿ ծառայության հայցադիմումը զարմացրել է իրավապաշտպաններին

January 26, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայցադիմում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ զրպարտություն հանդիսացող «Ժամանակ» օրաթերթի 2018թ. դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» խորագրով հոդվածը հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին:

 

Մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է քրեակատարողական հաստատություններում: Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով:

 

Մեր տեղեկություններով՝ որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: «Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»,- գրել էինք «Ժամանակ» օրաթերթում:

 

Քրեակատարողական ծառայությունը, սա դիտել է որպես զրպարտություն և հերքում է պահանջում։ Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմացած է լրատվամիջոցի դեմ ներկայացված այս հայցադիմումից, քանի որ տարիներ շարունակ իրավապաշտպանական բոլոր կազմակերպությունները ՔԿՀ-ների վերաբերյալ իրենց զեկույցներում անդրադարձել են ՔԿՀ-ներում տիրող բարձիթողի վիճակին, այնտեղ առկա կոռուպցիոն դրսևորումներին։ «Հիերարխիկ հարաբերությունների դրվածքը քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ։ Եթե արդարադատության նախարարությունը, քրեակատարողական ծառայությունը փորձի ասել, որ հիերարխիկ հարաբերությունները քրեակատարողական հիմնարկներում այլևս վերացված են, ապա դա կլինի ամենամեծ սուտը։ Ամենավերջին թարմ դեպքը հայտնի քրեական հեղինակության՝ Զապի, այսպես կոչված, «դաբրոյով» ՔԿՀ տեղափոխված սմարթֆոնի գողության փաստի մասին դեպքն էր։ Այսինքն՝ սմարթֆոնը եղել է դատապարտված անձի մոտ։ Իսկ եթե եղել է, նշանակում է՝ նա հատուկ արտոնություն ունի, իսկ եթե արտոնություն ունի, նշանակում է՝ հիերարխիա կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։

 

Նրա խոսքերով՝ այն, որ դատապարտված անձինք բողոքների հեղեղ չեն ներկայացնում, հրապարակային չեն դարձնում այդ խնդիրները, դա խոսում է այն մասին, որ վիճակը չի փոխվել, և այդ մարդիկ մտավախություն ունեն իրենց անվտանգության հետ կապված։ «Այն, որ մենք տարիներ շարունակ ասում էինք, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները խուսափում են իրենց խնդիրների մասին բարձրաձայնելուց, քանի որ մտավախություն ունեն հետապնդվելու և ճնշումների ենթարկվելու՝ և՛ հիմնարկի աշխատակազմի և՛ թե այդ աշխատակազմի կողմից արտոնություն ունեցող քրեական հեղինակությունների կողմից։ Այդ պատկերի ֆոնին ներկայումս դատապարտյալների կողմից բողոքներ չներկայացնելը խոսում է այն մասին, որ վիճակը նույնն է մնացել»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ մեծ խելք պետք չէ գոնե հանդիպել դատապարտյալների հարազատների հետ՝ համոզվելու համար՝ իրավիճակ փոխվել է, թե ոչ։ Մանավանդ որ այդ իրավիճակը փոխելու ուղղությամբ նախարարությունը, քրեակատարողական վարչությունը առ այսօր որևէ քայլ չի ձեռնարկել։ «Նախարարությունը ոչ միայն քայլ չի ձեռնարկում, այլ մի օրինագիծ է առաջարկում՝ ՔՀԿ-ներում կոռուպցիան հաղթահարելու համար 20 տարի ժամկետ սահմանել։ Այդ նախագիծը շատ պարզ հակափաստարկ է իրենց պնդումներին, թե ՔԿՀ-ներում բարձիթողի վիճակ չկա։ Այդ նախագծում իրենք արդեն ընդունել են, որ կոռուպցիա կա, իսկ կոռուպցիոն դրսևորումների ձևերն ու միջոցներն այնքան լայն են։ Դրանց մեջ մտնում են հենց գումարի դիմաց խցերի դռները բաց թողնելը, արգելված իրեր ներս տանելը և շատ այլ արատավոր երևույթներ»,- ասաց Սաքունցը։

 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այդ հրապարակման համար լրատվամիջոցին դատի տալը համարում է աբսուրդ, քանի որ հրապարակման մեջ նշվածը ճշմարտություն է, որը գիտեն բոլորը՝ և՛ դատապարտյալների հարազատները, և՛ հասարակությունը, և՛ իրենք։ «Մենք շատ անգամ չենք հրապարակում երևույթներ, որպեսզի դատապարտյալներին հարվածի տակ չդնենք, քանի որ նրանք գտնվում են փակ համակարգում։ Այն, որ քրեակատարողական համակարգերում կոռուպցիան պահպանվում է, ես շատ լավ գիտեմ ու տեղյակ եմ, բայց ես դրա մասին չեմ հրապարակում, որպեսզի հարվածի տակ չդնեմ դատապարտյալներին։ Այնպես որ, թող իրենք ներսում փնտրեն ու պարզեն, թե ովքեր են, որ թույլ են տալիս այդ կոռուպցիոն դրսևորումները։ Արդարադատության նախարարությունը մեզ պատասխանել է, որ ՔԿՀ-ներում այլևս կոռուպցիա չկա։ Բայց ես կարող եմ ասել, որ կոռուպցիան թագավորում է ՔԿՀ-ներում։ Եվ ես կարծում եմ, որ լրատվամիջոցին դատի տալուց առաջ լավ կլիներ փնտրել ու պարզել, թե ինչը կարող էր նման հրապարակման պատճառ լինել»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

 

1in.am

 

Դիտումներ՝ 707

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????