Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող, ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ասաց, որ Քրեական դատավարությունը հեռավար դատավարական կարգ չի նախատեսում, իսկ դատարանը հղում է անում ԲԴԽ-ի մի որոշման, որը չի կարող կապ ունենալ Քրեական դատարավարության հետ։ Դատարանի մեկնաբանությունը, ըստ Արայիկ Զալյանի, այն է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել։ «Քրեական դատավարությունը նախատեսում է տուժողների, վկաների դեպքում՝ համապատասխան հոդվածներով, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի»,-ասաց փաստաբանը։