Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԿԱՐԾԻՔ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

April 8, 2021

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն, ըստ էության, անպատասխան է թողնում տեղեկատվության՝ գաղտնիության կամ հասանելիության սահմանափակման չափանիշների սահմանման սկզբունքներն ու դրանց համակարգային լուծումները։ Բացի վերոնշյալ խնդիրների վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը, ներկայացված նախագիծը պարունակում է բազմաթիվ հակասական, իրավաբանական տեխնիկայի կանոններին հակասող ձևակերպումներ։ 21-րդ դարում տեղեկատվության հասանելիության հնարավորությունների, հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում տեղեկատվության սահմանափակման ծավալների փոփոխությունները զարգացած երկրներում ձևավորեցին նոր իրավակարգավորումների, այդ գործընթացում նոր սկզբունքների արմատավորում, որոնք առաջնայնորեն նպատակադրված են ապահովել մարդու իրավունքները հանրային կյանքի տեղեկատվության հասանելիության բնագավառում՝ չհակադրելով դրանք պետության անվտանգության ապահովման նպատակով տեղեկատվության որոշ տեսակի և ծավալի սահմանափակման անհրաժեշտությանը։

 

Ընդ որում, վերոնշյալ անհրաժեշտության ընկալումը ձևավորվեց նաև հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր պետություններում։ Եզակի բացառություններից է հանդիսանում ՀՀ-ն, որտեղ դեռևս գերիշխում է պետության կողմից տեղեկատվության հասանելիության սահմանափակման անսահմանափակ հնարավորությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2014 թվականից քննարկվող ոլորտում ՀՀ-ին, իրավական աջակցության շրջանակներում, ԵԱՀԿ գրասենյակի կողմից պետական կառույցներին առաջարկվել է ոլորտը կարգավորող համապարփակ, իրավական առումով բովանդակալից և ժամանակի տեսանկյունից իրատեսական նախագիծ, որի ընդունման պարագայում կհստակեցվեին տեղեկատվության այն շրջանակը և ծավալը, ինչը որևէ պարագայում սահմանափակվել չէր կարող։ Ընդ որում, առաջարկվող նախագծում լուծումը տրված էր տեղեկատվության սահմանափակման սկզբունքների և չափանիշների ամրագրման եղանակով։

 

Ելնելով այն հանգամանքից, որ ԱԱԾ կողմից ներկայացված նախագիծն առնչվում է պետական գրեթե բոլոր գերատեսչությունների գործունեությանը, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող այլ սուբյեկտներին, անհրաժեշտ ենք համարում հետ կանչել նախագիծը՝ վերջինիս մշակման գործընթացում մասնակցային ժողովրդավարության սկզբունքի խախտման պատճառաբանությամբ, ձևավորել նախագծի մշակման գերատեսչական հանձնաժողով, մասնակից դարձնել նաև հասարակական կառույցների ներկայացուցիչներին։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Դիտումներ՝ 152

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????