Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Որևէ հասարակության կողմից խաբեբաներն ու խաբեբայությունը երբեք չեն ընդունվել ու չեն ընդունվելու». Արթուր Սաքունց

July 26, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերլուծության փորձ, ոչ մի այլ նպատակ.

 

Երբ տարիներով խաբեբայությունն արհեստ, գործելակերպ դարձրածները փորձում են այլոց անվանարկել խաբեբա, ապա դրանով փորձում են ցույց տալ, ոչ միան, թե իբր խաբեբայությունը բնական է, այլև հիմնավորել իրենց՝ մերժվածների նույնպես բնական, մարդկային լինելը:

 

Շատ լավ գիտեն, որևէ հասարակության կողմից խաբեբաներն ու խաբեբայությունը երբեք չեն ընդունվել ու չեն ընդունվելու որպես բնական երևույթ:

 

Եվ հեղափոխության ամենամեծ և հիմնարար ձեռքբերումը կլինի նախորդած համատարած խաբեբայությունը որպես հասարակական երևույթ մեկընդմիշտ մերժված լինելը հասարակության կողմից՝ որպես երևույթ, որպես արժեք, որպես ապրելակերպ:

 

Ի դեպ, որևէ իրավիճակում կամ հանգամանքում խաբեբայության զոհ դառնում են, կամ խաբեբայությունից տուժում են այդ իրավիճակի կամ հանգամանքի մասին առավել քիչ տեղեկացվածը կամ տեղեկացվածները:

 

Առավել քիչ տեղեկացվածների անտեղյակության հաշվին են նաև որոշիչ ազդեցություն ունենում խաբեբաները, կամ նոր տերմինով ասած մանիպուլյատորները՝ խոսքային, տեքստային աճպարարները»:

 

 
 
Դիտումներ՝ 936

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????