Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀԿ-ների նկատմամբ անհարկի հսկողության սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարման պետություններին, ինչպիսին են ԵԱՏՄ հիմնադիր պետությունները

February 5, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․-ի հունվարի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր դիրքորոշումը հրապարակեց՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պարտավորվում են իրենց գործունեությունը հրապարակային դարձնել նաև ֆինանսական մասով։ Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:

 

Ընդ որում՝ օրենքի նախագիծը հիմնավորվել էր Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի 8‑րդ հանձնարարականի պահանջներով։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և առաջարկել ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության պատադիր պահանջ ներկայացնել միայն հանրային միջոցներով ֆինանսավորվելու դեպքում։

 

Կարծես թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդգծված այս անհամաչափ հսկողությունը դառնում է ԵԱՏՄ անդամ պետությունների բնութագրական գիծ։

 

2019 թ․ դեկտեմբերին էլ հանրային քննարկման են դրվել Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի համանման բովանդակությամբ օրինագծերը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքների նախագծերը։ Դրանցով հասարակական կազմակերպությունների վրա իրավասու պետական մարմնին ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններ ներկայացնելու լրացուցիչ պարտավորություններ են դրվում։ Իսկ պետական գրանցման և վերագրանցման դեպքում, ի տարբերություն շահույթ հետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ները պարտավորվում են ֆինանսավորման աղբյուրների, հարկային պատավորությունների, հաշվետվողականության վիճակագրության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնել պետությանը։

 

Ուշագրավ է, որ այս դեպքում ևս հղում է տրվում բաց կառավարման, հրապարակայնության գաղափարին՝ մոռանալով, որ բաց կառավարման և հրապարակայնության պահանջը վերաբերվում է հանրային կառավարման մարմիներին: 

 

Ղրղզստանի քաղհասարակությունն արդեն իսկ իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված օրինագծերին։ 2020 թ․ հունվարի 13-ին նրանք դիմել են օրինագծերի հեղինակին՝ դրանք հետ կանչելու պահանջով։

 

Արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները Ռուսաստանի Դաշնությունում էլ համարվում են «օտարերկրյա գործակալներ» դեռևս 2012 թվականից ուժի մեջ մտած օրենքով։ Համաձայն այդ օրենքի՝ նրանք պարտավոր են գրանցվել պետռեգիստրում որպես «օտարերկրյա գործակալ», պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու գործունեության նպատակների մասին: Ավելին` արդեն «օտարերկրյա գործակալ» կարգավիճակ է սահմանվել նաև ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք որևէ եկամուտ կամ աշխատավարձ ստանում են օտարերկրյա կազմակերպություններից: 

 

Ժողովրդավարական պետություններում հասարակական կազմակերպությունները  ներկայացնում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ հարկային պարտավորությունները, ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, և լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման պահանջը որևէ հիմնավորում չունի: Հարկային պարտավորությունների կամ ֆինանսական միջոցների կառավարման հետ կապված ցանկացած խնդիր, հարց կարող են ուսումնասիրվել, ստուգվել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական միջոցներով: 

 

Քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների նկատմամբ պետության կողմից տարատեսակ,  մտացածին հիմնավորումներով հսկողական գործիքների օրենսդրական սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարում ունեցող կամ ավտորիտար կառավարման միտումներ ունեցող պետություններին:

 

Դիտումներ՝ 1505

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????