Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային իրավունքները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում

July 10, 2024

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Համատեղ

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)  ստորագրվել է 2017թ. Նոյեմբերին, որըամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։ 

 

Համաձայնագիրն անդրադառնում է աշխատանքային իրավունքներին զբաղվածության, կրթության, հավասար հնարավորությունների, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների համատեքստում։

 

Այս համագործակցության ընթացքում կողմերը պիտի անդրադառնան հետևյալ հարցերին․

 

  • աղքատության կրճատում և սոցիալական համերաշխության ընդլայնում,

  • զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքային պայմաններով ավելի շատ և ավելի լավ աշխատատեղեր ստեղծելուն՝ այդ թվում՝ ստվերային տնտեսության և ստվերային զբաղվածության մակարդակը նվազեցնելու նպատակով,

  • աշխատաշուկային ուղղված ակտիվ միջոցառումների և զբաղվածության արդյունավետ ծառայությունների խթանում՝ աշխատաշուկաներն արդիականացնելու և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանություն ապահովելու համար,

  • առավել ընդգրկուն աշխատաշուկաների և սոցիալական ապահովության այնպիսի համակարգերի խթանում, որոնցում ներառված են անապահով անձինք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք և փոքրամասնությունների խմբերը ներկայացնող անձինք,

  • հավասար հնարավորություններ և ոչ խտրական վերաբերմունք՝ ուղղված կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների ապահովմանը և կանանց և տղամարդկանց միջև հավասարության ընդլայնմանը, ինչպես նաև՝ սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, կրոնի կամ դավանանքի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարին,

  • սոցիալական քաղաքականություն՝ ուղղված սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը և սոցիալական պաշտպանության համակարգերի արդիականացմանը՝ որակի, հասանելիության և ֆինանսական կայունության առումով,

  • սոցիալական գործընկերների մասնակցության ընդլայնում և սոցիալական երկխոսության խթանում, այդ թվում՝ համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի հնարավորություններն ամրապնդելու միջոցով,

  • աշխատավայրում առողջության և անվտանգության խթանում, և

  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանում։

 

Պիտի խրախուսվի համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավորապես՝ սոցիալական գործընկերների (Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի) ներգրավումը։  

 

Կողմերը պետք է խթանեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը և խրախուսեն բազմազգ ձեռնարկությունների համար միազգայնորեն ընդունված պատասխանատու գործարար գործելակերպը։

 

Այս պարտավորությունների կատարման համար պիտի իրականացվի կանոնավոր երկխոսություն և օրենսդրության մոտարկում։ 

 

Ավելին ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 162

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????