Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախ դիտորդ․ 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ամփոփ դիտարկումներ՝ ըստ համայնքների

October 9, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022թ․ սեպտեմբերի 25-ի ընտրությունների նախընտրական փուլի վրա բոլոր համայնքներում բեկումնային ազդեցություն ունեցավ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան։ Այդ օրերին մրցակցող ուժերը հայտարարությունների միջոցով կամ ուղղակի դադարեցրին նախապես պլանավորած քարոզչական գործողությունները, իսկ դրանից հետո արդեն փոխեցին քարոզչության տրամաբանությունը՝ կենտրոնացնելով այն ագրեսիայի հետևանքների շուրջ՝ այցելելով առաջնագիծ կամ տեղահանված ընտանիքներին, հավաքագրելով տարբեր միջոցներ և այլն։ Նախընտրական հավաքների փոխարեն՝ թեկնածուները մասնակցում էին հուղարկավորությունների կամ ավելի փակ ձևաչափով շփումների։

 

Երկարաժամկետ դիտորդության արդյունքները ամփոփվել էին մինչև քվեարկությունը՝ ուրվագծելով քարոզչության հիմնական ուղղությունները, ընդհանրական տվյալներով ներկայացնելով խախտումները և չարաշահումները: Այս տեղեկանքում փորձ է արվում դիտարկել համայնքներում ընտրությունները որպես առանձին ուսումնասիրության առարկա՝ ներկայացնելով նախընտրական փուլում տեղի ունեցողը, քվեարկության օրը և արդյունքները:

 

Այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ 15 համայնքում առաջադրվել են գործող համայնքապետերը (Ալավերդու դեպքում՝ Ախթալայի համայնքապետը), իսկ 3-ում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարները։ Բոլոր համայնքներում քվեարկության արդյունքներով առաջատար են եղել հենց գործող ղեկավարները՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Վերջին ՏԻՄ ընտրությունները ևս ապացուցում են, որ ըստ էության՝ համայնքներում իշխանությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ գործող համայնքապետը թեկնածություն չի առաջադրում։ Ընդ որում՝ այստեղ ակնհայտ է համայնքային և մարզային իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների քողարկված և բացահայտ չարաշահման դեպքերի առատությունը և քարոզարշավի փուլում ընտրազանգված ապահովելուն ուղղված այն նույն գործելաոճը, որը հաճախ միևնույն դերակատարները կիրառում էին մինչև 2018թ.-ը՝ տեղական և հանրապետական մակարդակի ընտրություններում պատվիրատու կուսակցությունների հաղթանակն ապահովելու համար։

 

Դիտարկման արդյունքները՝ ըստ համայնքների ԱՅՍՏԵՂ

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկարամյա դիտարկումը ցույց է տալիս, որ դրանք գրեթե երբեք չեն լինում միաժամանակ ազատ, արդար և մրցակցային՝ տարբեր ընտրությունների ժամանակ ու տարբեր համայնքներում բացակայում է այս բաղադրիչներից առնվազն մեկը:

 

Համայնքների մեծ մասում ֆորմալ առումով համամասնական համակարգի պայմաններում ակնհայտ է մեծամասնական, անձնավորված ընտրությունների տրամաբանության պահպանումը, որի առանցքում գործող համայնքապետերի վերընտրությունն է՝ անկախ առաջադրող քաղաքական ուժից։

 

Այս փաստն արժեզրկում է կուսակցությունների և բազմակուսակցական համակարգի կայացմանն ու զարգացմանը ուղղված քայլերը: Կուսակցությունների մեծ մասը ծառայում է որպես անհատ թեկնածուի պատեհապաշտական հարթակ՝ չձգտելով ստորին մակարդակում իրապես քաղաքական թիմ ձևավորել կամ օգտագործել ընտրությունները՝ որպես հանրային քաղաքականության ձևավորմանը մասնակցելու հայտ։

 

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և յուրացումների դեպքերի հիմնավորվածությամբ հանդերձ խիստ մտահոգիչ է արդարադատության կամայական կիրառումը առանձին համայնքների ղեկավարների նկատմամբ, որում ակնհայտ և անհերքելի է քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստը և ընթացքը։

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

∼  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

∼   «Իրազեկ քաղաքացիների միավորում»

∼   «Ուղղակի ժողովրդավարություն»

∼   «Գյումրու առաջընթաց»

∼ «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ

∼   Կանանց իրավունքների տուն

∼   Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ - տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

Դիտումներ՝ 247

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????