Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաստաթուղթ կամ համաձայնագիր ասվածը ուղղակիորեն վերաբերում է ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությանը

May 24, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Դուք նույնպես միացել եք ՔՀԿ-ների հայտարարությանը, որտեղ նշված է, որ հետայսու որևէ իշխանություն չպետք է շրջանցի ժողովրդին և պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ ընդունի։ Վարչապետի պաշտոնակատարը ասում է, որ ստորագրելու է նոր եռակողմ հայտարարությունը և որ այն հարյուր տոկոսով բխում է ՀՀ շահերից։ Ի՞նչ ազդեդություն կարող է ունենալ ձեր հայտարարությունը։

 

Համատարած լռության, անտարբերությաւն և անուշադրության պայմաններում, երբ չի լսվում որևէ հանրային կարծիք, բացի քաղաքական շահագրգիռ կամ կանխակալ կարծիքներից, ապա մեկ այլ իրավիճակ է, որում նման արտահայտությունները բոլորովին այլ իմաստ կարող են ունենալ կամ այլ տրամաբանությամբ կարող են հնչեցվել։ Իսկ երբ կա նաև քաղհասարակության ինստիտուտների կողմից նման մոտեցում, դիրքորոշում, ապա դա չի կարող ազդեցություն չունենալ թեկուզ համոզվածության առումով։ Ավելին՝ ուզես թե չուզես դա որոշակի ազդեցություն ունենում է վարքագծի վրա, անկախ նրանից՝ նույնիսկ հրապարակային դա ընդունում է, թե ոչ։ Իսկ ընդհանրապես խոսքը վերաբերում է մասնակցային գործընթացի ապահովմանը, հանրային պատշաճ իրազեկման խնդիրներին, որը, ցավոք սրտի, հատկապես ճգնաժամային իրավիճակներում այդպես էլ մնում է չլուծված։ Մենք նաև դրա մասին ենք ահազանգում։

 

Որքանո՞վ է նորմալ, որ այս փաստաթղթի մասին հասարակությունը տեղեկանում է համացանցից, որ որևէ խորհրդարանական չգիտեր այս փաստաթղթի գոյության մասին։ Այս գործընթացն ի՞նչ վտանգներով է հղի։

 

Փաստաթուղթ կամ համաձայնագիր ասվածը ուղղակիորեն վերաբերում է ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությանը, և շատ տարօրինակ և անտրամաբանական է, որ երբ քաղաքացիներն իրենց անվտանգության վերաբերյալ գործընթացների մասին տեղեկությունը չեն ստանում այն մարմիններից, որոնց պարտավորությունն է զբաղվել այդ մարդկանց անվտանգության հարցերով։ Հետևաբար, առաջին հերթին հարցը ուղղում ենք որոշում կայացնողներին, իշխանություններին, որ իրենք պետք է լինեն տեղեկատվության աղբյուրը, իրենք պետք է հանրությանն իրազեկեն ողջ գործընթացների մասին, որոնք անընդհատ կարող են փոխվել։ Եվ քանի որ այդ գործընթացները վերաբերում են բոլորիս անվտանգությանը, մենք չենք կարող աչքներս փակ ասենք՝ ոնց ուզում եք որոշեք, որովհետև դա կառավարման այն ոճը չէ, որին մենք համաձայնություն ենք տվել թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև այդ ոչ թափանցիկ, ոչ հաշվետու կառավարման հետևանքն էր այն անարդարությունը և անվստահությունը իշխանության նկատմամբ, որը հանգեցրեց թավշյա հեղափոխության։ Եվ երբ դու ժամանակին չես տալիս տեղեկատվություն հանրությանը, ապա տեղեկատվության արտահոսքը այն ամբիոններից, որոնց նկատմամբ չկա վստահություն և օբյեկտիվորեն չի կարող լինել վստահություն, դա ավելի է մեծացնում հանրային անվստահությունը տեղի ուենցող իրադարձությունների և որոշում կայացնողների նկատմամբ։ Եվ սա է ամենամեծ պրոբլեմը, որը ստեղծվում է և հերթական անգամ ամրագրում, որ իշխանությունը, ցավոք սրտի, սանձազերծված պատերազմից հետո մինչև հիմա չի կարողացել ապահովել ճգնաժամային կառավարման արդյունավետ իրականացումը և անհրաժեշտ գործիքակազմը չկիրառեց, որը կերաշխավորեր մարդկանց վստահությունն ընդունվող որոշումների վերաբերյալ։ Իսկ սա հիմնական խնդիրն է։

 

Այս ամենը նախընտրական փուլում նույն իշխանությունների համար խնդիր չէ՞։

 

Մենք մեր դիրքորոշումները ներկայացնում ենք ոչ թե այն տեսակետից, թե ով ինչքան ձայն կհավաքի կամ չի հավաքի, մինչ հեղափոխությունը և դրանից հետո էլ մենք այն տեսակետից ենք հարցերը բարձրացրել, որ գտել ենք, որ տեղի ունեցող գործընթացները եթե չեն համապատասխանում ժողովրդավարական, իրավական պետության, իրավունքի գերակայության, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքներին, մենք մեր ձայնը բարձրացրել ենք։ Եվ կապ չունի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է, թե ոչ նախընտրական։ Ի վերջո, սա դիրքորոշում է, որը ներկայացրել ենք ցանկացած իշխանության առջև։ Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստանում ձևավորվի հաշվետու և թափանցիկ կառավարում, և այդ չափանիշների պահպանման ջատագովն ենք։ Եվ քաղաքական որևէ նպատակահարմարություն չի կարող սահմանափակել մեր դիրքորոշումների ներկայացումը։

 

lragir.am

Դիտումներ՝ 61

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????