Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատական օրենսգրքում փոփոխության առաջարկ․ ինչ է նախատեսվում

June 14, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Արդարադատության նախարարությունն առաջարկում է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ըստ որի՝ այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի ուսումնասիրության արդյունքում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տրված խախտում է հայտնաբերվել, ապա այդ հիմքով դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ՝ խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում։ Այս դրույթը տարածվելու է մինչև 15 տարվա վաղեմության գործերի վրա, կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս նախաձեռնությունը ճիշտ է համարում։ «Դատական համակարգը գտնվում է արտակարգ իրավիճակում, երբ տարիներ շարունակ արդարադատություն չիրականացնող դատավորները շարունակում են պաշտոնավարել: Եվ ոչ միայն զուտ պաշտոնավարում են, այլ նաև էական ազդեցություն են ունենում դատական համակարգում մթնոլորտի ձևավորման վրա։ Իսկ քաղաքական հետապնդումներով ակնհայտ մեղադրական եզրակացությունները հաստատող դատավորները, որի համար նրանք չեն ունեցել որևէ հիմք, միանշանակ պետք է ազատվեն համակարգից»,- ասաց նա։

 
 

Հարցին, թե ինչպե՞ս է ապացուցվելու, որ դատավորը միտումնավոր է սխալ վճիռ կայացրել, Սաքունցը պատասխանեց, որ Մարդու իրավունքների եվրոապական դատարանը իր իրավական դիրքորոշումներում արդեն իսկ տալիս է իրավական գնահատական Հայաստանի դատական ատյանների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ։

 

«Դրանցում ՄԻԵԴ-ը հստակ նշում է՝ դա եղել է օրենսդրության բացի հետևանքո՞վ, թե ապացույցների բացակայության հիմքով։ Այսինքն՝ այս հարցում արդեն իսկ ունենք իրավական գնահատականը՝ տրված բարձր դատարանի կողմից, որը իրավունքի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս։ Այնպես որ, լրացուցիչ ապացուցման կարիք արդեն իսկ չկա։ Ապացույցը հենց ՄԻԵԴ որոշումն է, որով տրվում է իրավական գնահատական, թե տեղի է ունեցել իրավունքի խախտում և ինչ պատճառներով է խախտումը տեղի ունեցել։ Պարզապես պետք է այդ որոշումների հիման վրա մեր օրենսդրությամբ կարգավորումներ տալ, որպեսզի ոչ բարեխիղճ, արդարադատության ողջ էությունը խախտած դատավորներից ազատվենք»,- հավելեց Արթուր Սաքունցը։

lragir.am

Դիտումներ՝ 54

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????