Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ

May 27, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Իշխանությունը պնդում է անցումային արդարադատություն լինելու է, Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, և փաստորեն այդ հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Ի՞նչ ակնկալիքներ կան և որքանո՞վ եք կարևորում այս հանձնաժողովի ձևավորումը:

 

Ճիշտն ասած, լավ է ուշ, քան երբեք: Ավելի մանրամասն կկարողանամ կարծիք հայտնել այդ ծավալուն և կարևոր փաստաթղթին ծանոթանալուց հետո: Բայց անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ: Դա նաև պետական կառավարման մարմինների, դատական համակարգի անցումային վեթինգն է: Իսկ փաստահավաք հանձնաժողովը անցումային արդարադատության միայն մեկ գործիքն է: Այս հանձնաժողովը պետք է նաև առաջարկություններ ներկայացնի այլ մարմիններին փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Դրանք ներդաշնակ գործիքներ են, մեկուսի գործիքներ չեն: Այսինքն՝ անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չի:

 

Իսկ ընդհանրապես որքանո՞վ է հնարավոր բացահայտել նախկինում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես զինծառայողների մահվան դեպքերը: Դուք կարծում եք՝ այդ հանձնաժողովը կենսունակ կարո՞ղ է լինել:

 

Այո, այս հանձնաժողովը բերելու է մարդու իրավունքների համակարգային խախտումները: Դրանց հիման վրա նկարագրելու է այն բոլոր մեխանիզմները, որոնց որևէ կոնկրետ քրեական գործի շրջանակներում չեն անդրադառնում: Իրենք կոնկրետ քրեական գործերն են քննում, բայց պատճառահետևանքային կապը, մեխանիզմները, համակարգային խնդիրները չեն հանդիսանում որևէ քրեական գործի ուսումնասիրության առարկա: Դրա համար պետության զավթմանը, այդ ամբողջ ժամանակաշրջանում մարդու իրավունքների զանգվածային, համակարգային անպատժելի խախտումների ողջ խճապատկերը հնարավոր է այս փաստահավաք հանձնաժողովի ուսումնասիրությունների կամ դրանց հիման վրա կազմված զեկույցներում գտնել:

 

Փաստահավաք հանձնաժողովին զուգահեռ վեթինգն անհրաժեշտությո՞ւն էր:

 

Անցումային վեթինգն անհրաժեշտություն է: Մենք բազմիցս ենք գնահատական տվել, որ իշխանությունները նահանջել են վեթինգից և տվել ենք դրա հիմնավորումները: Մասնավորապես, ես նշել եմ, որ առնվազն «Մարտի 1»-ի ժամանակահատվածում քաղաքական հետապնդման ենթարկվածների նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արդարացման դատավճիռների հիման վրա այն բոլոր պատոնատար անձինք՝ ոստիկան, դատավոր, քննիչ, որոնք փաստորեն մասնակցել են ապօրինի որոշումների կայացմանը, առաջարկված բարեվարքության կանոններով վեթինգի չեն ենթարկվելու: Կոնկրետ այս հարցը չի լուծվում:

 

Իշխանություններն ասում են՝ մենք մեր նախաձեռնությունից չենք հրաժարվել, վեթինգից էլ չենք հրաժարվել, պարզապես ուզում ենք ամեն ինչ իրավական և Սահմանադրությանը համահունչ անել:

 

Վեթինգն իրավական գործընթաց է և վեթինգը օրենքի հիման վրա է իրականացվում, որը պետք է ընդունվի: Պետք է հստակ ընդունել, որ բարեվարքության ստուգումը վեթինգ չի: Պետք է նաև ասել, թե երբ են անցումային վեթինգ իրականացնելու, դրա համար ինչ ջանքեր են գործադրում: Դրա մասին նույնպես տեղեկություն չունենք:

 

lragir.am

Դիտումներ՝ 427

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????