Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ»․ 2022թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց

September 23, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022թ․ սեպտեմբերի 25–ին Հայաստանի 18 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Համայնքներից 17–ում համամասնական ընտրակարգով կընտրվի ավագանի, իսկ մեկում՝ մեծամասնական ընտրակարգով կընտրեն համայնքի ղեկավար և ավագանու անդամների։

 

«Անկախ դիտորդ» դաշինքը երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում 18 համայնքներից 17–ում։

 

2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամսիներին 45 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ համամասնական ընտրակարգը կարող է նպաստել քաղաքական մշակույթի ձևավորմանը և հնարավորություն ստեղծել որոշ արտախորհրդարանական ուժերին զգալի ներկայացվածություն ունենալ ՏԻՄ մակարդակում: Այնուամենայնիվ, առանձին համայնքներում  ընտրությունների արդյունքում ընտրված ավագանին չի կարողացել ընտրել համայնքի ղեկավար կամ  ընտրությունը իրականացրել է այնպիսի պայմաններում, որոնք հանգեցրել են ավագանու լուծարմանը, տևական դատական գործընթացների, որոնցից մեկի արդյուքում էլ Վանաձոր համայնքում փաստացի չեն ձևավորվել տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս դեպքերը ցույց են տալիս ՀՀ-ում ընդհանուր քաղաքական, դատական և ընտրական համակարգի խորքային խնդիրները, որոնք հանգեցնում են հետընթացի ժողովորդավարության  սկզբունքներից:  Վերոնշյալ խնդրային համայնքներից Թալին համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու նոր ընտրություններ:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իր դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ընդառաջ մեկնարկեց 2022թ. օգոստոսի 31-ին` քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հետ միասին։

 

Անցած ժամանակահատվածում երկարաժամկետ դիտարկումն իրականացվել է 17 դիտորդի կողմից, որոնց հիմնական արձանագրումներն ամփոփված են ներկայացվող զեկույցում։

 

Դիտարկվել է թեկնածուների 42 հանդիպում 11 համայնքում։ Այդ հավաքների ընթացքում իրականացվել են հարցազրույցներ 54 մասնակցի հետ: Իրականացվել են հարցազրույցներ 78 թեկնածուների և շտաբների 26 ղեկավարների հետ։ Այս դիտարկումների ամփոփումները կներկայացվեն Առաքելության վերջնական զեկույցում։

 

Դիտումներ՝ 334

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????