Բարոյական վնասի փոխհատուցման իրավունք | Գործունեություն | Իրավունքներ | Հաջողության պատմություններ | Ռազմավարական գործեր
6 տարի ձգվող դատական գործը հասավ իր հանգուցալուծմանը․ Փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակի բավարարել Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի։ Դատարանի որոշել է Մալյանից հօգուտ Ա. Սաքունցի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր գրառում, որով ապատեղեկատվություն էր տարածել ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հասցեին՝ արատավորելով վերջինիս անձն ու արժանապտվությունը, հանրության մոտ սխալ կարծիք ստեղծելով Ա․ Սաքունցի անձի մասին։ Մասնավորապես, Մալյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր․
Մալյանը նույնիսկ հին տեսանյութի կոնտեքստից կտրված հատված էր հրապարակել և այն վերնագրել՝ «Սորոսի վաստակ Արթուր Սաքունցը առաջարկում է հանձնել ազատագրված տարածքները»։
ՀՔԱՎ գրասենյակը իր տեսլականում միշտ ունեցել է ապատեղեկատվության դեմ պայքարը և դրան ընդդեմ իրականացրել է ռազմավարական դատավարություններ, որոնցից մեկն էլ «Ա․ Սաքունցն ընդդեմ Մալյանի» գործն էր։
Հպարտությամբ ուզում ենք նշել, որ Մալյանի շահարկած Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի 221․000 դոլարի ինստիտուցիոնալ աջակցությամբ ՀՔԱՎ գրասենյակը 2019թվականին անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել 1236 քաղաքացու։ Վարել է 144 ռազմավարական դատավարություն։ 2019-ի դրությամբ ունեցել է ՄԻԵԴ ներկայացված 31 գանգատ։ Իրավական աջակցության արդյունքում վերականգնվել է ավելի քան 250 քաղաքացու խախտված իրավունք։ ՀՀ 8 մարզերում զորակոչի և զինծառայության վերաբերյալ իրազեկման դասընթացներին մասնակցել եւ իրազեկվել է 300 անձ։ 8 օրենսդրական նախագծերի վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված 120 օրենսդրական առաջարկություն։ ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում ներգրավվել է 96 դիտորդ և շատ ավելին։