Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն մի կարևոր հանգամանք նշեմ
Այսօրվա քաղաքական համակարգում իշխանությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքներին լիակատար հավատարիմ ընդդիմություն չունի, ու ցանկացած չհամաձայնողի կարող եմ այս պնդումը հիմնավորել.
Այն ինչից փրկվել ենք թավշյա հեղափոխության արդյունքում՝ քրեա-կգբա-բանդիտական կառավարողների և նրանց հպատակների կողմից պետությունը զավթած վիճակից ազատագրելով, իհարկե եզակի հրաշք է.
Բայց այսօրվա իշխանությունը պետք է և պարտավոր է այդ փրկության փաստով շատ ավելի պարտավորված լինի ժողովրդավարական զարգացումների, մարդու իրավունքների ապահովման համար՝ ցանկացած որոշում կայացնելիս, ինչքան էլ որ այդ որոշումները լինեն դժվար, ժամանակատար կամ հրատապ:
Ցանկացած զիջում այս հարցում ոչ թե զիջում է քաղաքական կոնյուկտուրայի իմաստով, այլ Հայաստանի Հանրապետության որպես ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական և սոցիալական պետության զարգացման առումով:
Սա որպես ի գիտություն»: